Tag Archives: ավինյան

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ կամ երկու ամսով. Ավինյան

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կերկարաձգվի մինչև երկու ամսով:  Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նշելով, որ համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, մինչև նոր ավտոբուսները հասնեն Երևան և շահագործվեն: Քաղաքապետը հանձնարարեց ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ  միասնական տոմսային համակարգի ներդրման ...

Կարդալ ավելին »

Ավինյան․ Higer ավտոբուսները կփոխարինվեն, դրանք արդեն մաշված են

Տրոլեյբուսների և 171 նոր ավտոբուսների պայմանագրերի կնքման փուլում ենք, որոնք մեր տրանսպորտային ցանցի կարևոր մաս պետք է դառնան: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Շատ կարևոր է նաև 18 մետրանոց ավտոբուսների հետագա գնումը, որովհետև 2025թ. լրանում է Higer մակնիշի ավտոբուսների օգտագործման ժամկետը: Higer մակնիշի ավտոբուսները նույնպես պետք է փոխարինվեն, շատ լավ ...

Կարդալ ավելին »

Աջափնյակի մետրոյի նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մրցույթը կայացել է. 5 օրում պայմանագիրը կկնքվի

Նախագծման աշխատանքների պարզ փորձաքննության մասով մրցույթը կայացել է, և 5 աշխատանքային օրվա ընթացքում պայմանագիրը կկնքվի. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մետրոյի աշխատանքների մասին զեկուցվեց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը: «Ժամկե՞տ, պարոն Հարությունյան, պարզ փորձաքննությունն իրականացնելու»,- ի պատասխան քաղաքապետի այս հարցի ասվեց, որ 60 օր է նախատեսված պայմանագրով, որից հետո կանցնեն համալիր փորձաքննության: Քաղաքապետը հանձնարարեց նախօրոք նախագիծն ուղարկել այն բոլոր սուբյեկտներին, որոնք մասնակցում են ...

Կարդալ ավելին »

Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Ավինյան

Կոնդ թաղամասում գտնվող շենք-շինությունների, հողամասերի օրինականացման վերաբերյալ կա 254 դիմում: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանը։ «Կա 154 քաղաքապետի որոշման նախագիծ ու 25 որոշում, և ծանուցվել են վճարումների վերաբերյալ: Ըստ գոտիականության` կադաստրային արժեքը 1 քմ համար կազմում է 214 և 139 հազար դրամ»,- մանրամասնել է նա։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ...

Կարդալ ավելին »

Կվերանայվի շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը. Ավինյանը հանդիպել է կառուցապատողներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը  հանդիպել է մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող շուրջ 30 ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին քաղաքապետը հայտնել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարածած գրառման միջոցով, ընդգծելով, որ հանդիպման նպատակն էր լսել կառուցապատողների մտահոգություններն ու առաջարկները՝ ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ կապված:«Համայնքը դիտարկում է այս տարի վերանայել շինթույլտվությունների ժամկետների երկարաձգման վճարը և առաջ շարժվել ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ...

Կարդալ ավելին »

Մինչև տարեվերջ կբացվի ևս 16 մանկապարտեզ. Ավինյան

2023-ին Երեւանում շահագործման է հանձնվել թվով 7 մանկապարտեզ: Այս մասին այօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ թվարկելով դրանք՝ Էրեբունիում թիվ 71, 63, Աջափնյակում՝ թիվ 47, 48, Մալաթիա-Սեբաստիայում՝ թիվ 81, Շենգավիթում՝ թիվ 143 եւ Կենտրոնում՝ թիվ 15: Ավարտված շտկումների փուլում է գտնվում եւս 8 մանկապարտեզ. Նոր Նորքում թիվ 109, ...

Կարդալ ավելին »

Եթե հուշարձան-շենքը պահպանել չեք կարող, ապա ձերբազատվեք. Ավինյանը՝ սեփականատերերին

Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ: Առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք: 2023թ. ավագանու որոշմամբ խստացվել է հսկողությունը, սեփականատերերը ծանուցվել են:  «Մարդիկ պետք է գիտակցեն, որ հուշարձան ...

Կարդալ ավելին »

Շենքերի տանիքներին շինություն չպետք է կառուցվի. Ավինյան

 Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատմամշակութային շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման հարցին: «Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները, և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։ Ավինյանն ընդգծեց՝ շենքերի տանիքներին որևէ ապօրինի շինարարություն այլևս  չպետք է ...

Կարդալ ավելին »

Մտքների ծայրով չանցնի, որ այս մեթոդով նոր հողազավթում կանեն. Ավինյանը՝ կենտրոնի ծառահատման մասին

 Որևէ մեկի մտքի ծայրով չանցնի, թե իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել: Այդ մասին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Կենտրոն վարչական շրջանում օրերս արձանագրված ծառահատման դեպքին: Նա նաև դժգոհել է «թեժ գծի» աշխատանքից ու հանձնարարել ծառայողական քննություն սկսել:   «Տեխնիկական խնդրի պատճառով ստացվում է այնպես, որ հաստաբուն ծառերը՝ բարդիները, հատվել են: Ես վստահ եմ, ...

Կարդալ ավելին »

Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն

Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ կա: Այդ մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: «Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն Պարեկային ծառայության բարեփոխումների: Եվ մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,-ասաց Ավինյանը: Նա խնդրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը: 2 ամսվա ընթացքում արդյունքները պետք է քննարկեն քաղաքապետարանում: Ավինյանի խոսքով՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader