ՆԳ նախարարությունն իրազեկում է՝ օրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում մեղմացվել է վարորդների կողմից կանգառի կամ կայանման կանոնները խախտելու համար սահմանված տուգանային միավորի կիրառումը. 0,5 միավորի փոխարեն՝ 0,25 տուգանային միավոր։ Միաժամանակ՝ խստացվել է ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար սահմանված վարչական պատասխանատվությունը։ 1 տարվա ընթացքում կրկնելու կամ ամեն հաջորդ անգամ կատարելու դեպքում կառաջանա 29 000 դրամ տուգանք և կկիրառվի 2 տուգանային միավոր։ Փոփոխությունները ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՆԳՆ
ՆԳՆ-ն աշխատանքի է հրավիրում նոր ձևավորվող քրեական ոստիկանությունում
Ներքին գործերի նախարարությունը ձևավորում է քրեական ոստիկանության մասնագիտական ծառայություն։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ քաղաքացիներին առաջարկելով դիմել քրեական ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար։ Ներքին գործերի նախարարության ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից մեկի՝ Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորում՝ իր կենտրոնական ապարատով և մարզային ստորաբաժանումներով։ Դիմորդների ընդունելության սկիզբը՝ 2024 թ. հունվարի 3, ավարտը՝ փետրվարի 1, ընդունելության քննությունները՝ մարտ-ապրիլ, դասընթացի սկիզբը՝ մայիսի 1: Ուսուցումը ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն 30 տոկոսով կկրճատի ձերբակալվածների պահման վայրերի թիվը
Ներքին գործերի նախարարությունը պլանավորում է առաջիկա տարում 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Ակտիվացրել են նաև միջազգային համագործակցությունը։ Նշեմ, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն պարբերաբար այց է ունեցել Հայաստանի Հանրապետություն և դրական է արձագանքել բարեփոխումների ուղղությամբ մեր կատարած քայլերին։ Եվ այս կոնտեքստում առաջիկա տարում պլանավորում ենք 30 տոկոսով ...
Կարդալ ավելին »Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։ Պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Երևանում օտարերկրացի կնոջ մասնակցությամբ միջադեպի մասին. կան ձերբակալվածներ
Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին: «Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, ...
Կարդալ ավելին »Մարտակերտի 35-ամյա բնակիչը տնից դուրս է եկել և առ այսօր չի վերադարձել. Արցախի ՆԳՆ
Ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնում օգոստոսի 21-ին հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Ն. Մ.-ն օգոստոսի 19-ին տնից դուրս է եկել ու առ այսօր չի վերադարձել։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից, շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 17:00-ի սահմաններում, անասնապահությամբ զբաղվող քաղաքացին, կորած անասունները փնտրելու նպատակով դուրս է եկել Մարտակերտ քաղաքի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը 2 անգամ կրակել է բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ ՆԳՆ
2023 թվականի օգոստոսի 7-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների եւ իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 26 հաղորդում, որից 18-ը հանցագործությունների մասին է: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 16-ն արդեն բացահայտվել եւ քննության փուլում է։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳ նախարարությունը։ Քրեական հետախուզության վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում` շաբաթվա ընթացքում ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն պարզաբանել է Road Control հավելվածում գրանցման կարգը
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է Road Control բջջային հավելվածում գրանցման կարգը՝ նշելով, որ հավելվածի միջոցով քաղաքացիները հնարավորություն ունեն պատասխանատու գործելաոճ դրսևորելու և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ տեսնելուն պես արձանագրել և դրանով իսկ օգնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը: «Գրանցման կարգն այսպես է։ Ներբեռնում եք Road Control հավելվածը (Android-ում Google Play-ից, iOS-ում apple ...
Կարդալ ավելին »