ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 1-ին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային 4 պատահար է տեղի ունեցել։ Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նորամարգ գյուղի 12-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ջրատարի մեջ: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորը՝ 27-ամյա Մկրտիչ Ե.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Նոյեմբերի 1-ի ժամը 16.20-ին ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՆԳՆ
39-ամյա որդին հարվածել է 72-ամյա մոր գլխին՝ սպանելով նրան. ՆԳՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին ժամը 23-ին զանգահարած Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչը հայտնել է, որ որդին սպանել է իր կնոջը: Ինչպես տեղեկանում է ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ ժամը 17.30-ից ժամը 23.00-ն ընկած ժամանակահատվածում 39-ամյա որդին հարվածներ է հասցրել 72-ամյա մոր գլխին՝ պատճառելով ...
Կարդալ ավելին »Յուրաքանչյուր համաներումից հետո նկատվում է հանցագործությունների թվի աճ. ՆԳՆ
Հայաստանում յուրաքանչյուր համաներումից հետո նկատվում է կատարված հանցագործությունների թվի աճ։ Այս մասին Ազգային ժողովում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 15-ին ասել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ մինչ այժմ հայտարարված համաներումներից հետո ազատության մեջ է հայտնվել 4 976 մարդ որոնցից 1 152-ը հետագայում նորից հանցագործություն է կատարել։ «Հաճախ հանցագործություն կատարծ անձանց հայտնաբերելու դժվար աշխատանքներից հետո դատարանները վերջինների հանդեպ կիրառում ...
Կարդալ ավելին »ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը առցանց հարցում է անցկացնում
ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունը նախաձեռնել է առցանց հարցում: ՆԳՆ-ից հայտնում են, որ հարցման նպատակն է հավաքագրել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրները և բարելավել մատուցման որակը։ «ՆԳՆ բարեփոխումների օրակարգում քաղաքացիակենտրոն, հանրությանը հասանելի նոր որակի ծառայությունների մատուցումն է, որտեղ քաղաքացու կարծիքն առաջնային դեր ունի»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Հարցմանը մասնակցելու համար պետք է անցնել այս ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՆԳՆ ոլորտային բարեփոխումները կարող են ծառայել որպես միջազգային օրինակելի փորձ. Ֆլորենս Բաուեր
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ ՆԳՆ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է հիմնադրամի՝ որպես հուսալի և կառուցողական գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում: Նա, ...
Կարդալ ավելին »ՓԾ տարածքային ստորաբաժանումները ամփոփում են սեպտեմբեր ամսին կատարած աշխատանքները․ ՆԳՆ
Համաձայն ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքային պլանի՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները ձեռնարկել են լայնածավալ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն էր արտակարգ իրավիճակների կանխարգելումը, բնակչության իրազեկվածության և պատրաստվածության բարձրացումը, ինչպես նաև բնակչության դիմակայունության ամրապնդումը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ Ապարան քաղաքի մշակույթի տանն անց է կացվել «Փրկարարական ...
Կարդալ ավելին »Իրազեկում. ՆԳՆ
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Կարդալ ավելին »ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին
Սեպտեմբերի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։ Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ...
Կարդալ ավելին »Որոշվել է 9 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստը
Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության ...
Կարդալ ավելին »ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ
Սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ Telegram և Tiktok սոցիալական հարթակներում, տարածվում է խարդախության նոր տեսակ, երբ քաղաքացիներին առաջարկում են գումարի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։Բազմաթիվ քաղաքացիներ արդեն իսկ գումար են փոխանցել և դարձել խարդախության զոհ։ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խուսափել ապօրինություններից և չդառնալ խարդախության զոհ։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ