Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը, որը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտական կարգում, իր շուրջ է համախմբել 18 երաժշտի 12 երկրից՝ Ֆրանսիա, Արգենտինա, Հայաստան, ԱՄՆ, Հարավային Կորեա, Լատվիա, Թայվան, Ավստրալիա, Չինաստան, Կանադա, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա։ Ավանդույթի համաձայն՝ մրցույթի մեկնարկը կազդարարվի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ այսօր, հունիսի 6-ին։ Մեկնարկից առաջ լրագրողների հետ հանդիպմանը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ասաց՝ մրցույթի նախընտրական ...
Կարդալ ավելին »Tag Archives: կոմպոզիտոր
Երկարատև դադարից հետո Գյումրիում է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը
Երկարատև դադարից հետո Գյումրի է ժամանել Գյումրիի «Արվեստների ակադեմիայի» հիմնադիր, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: 1991 թվականի հունիսին Լորիս Ճգնավորյանը մի խումբ ուխտագնացների հետ ոտքով Երևանից քայլեց մինչև Գյումրի, որպեսզի դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են, որ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանեց կոշիկները և ոտաբոբիկ մտավ ավերված քաղաք: Արվեստների երեք տարբեր բուհեր ...
Կարդալ ավելին »Էնիո Մորիկոնե․ օսկարակիր կոմպոզիտորը՝ Հայաստանում
Առաջին անգամ Հայաստանում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: «Երևանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է ներկայացնել իրադարձային համերգների շարքը: Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացվի լեգենդար Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը: Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Անդրեա Մորիկոնե: Տոմսերը կարող եք ձեռք բերել փառատոնի պաշտոնական հարթակից։
Կարդալ ավելին »