Tag Archives: բուհ

2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։ Կառավարության՝ ապրիլի 25-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փոփոխությունը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով։ Նախարարը հիշեցրեց, որ  Տավուշի մարզում 2021-22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը։ «Այս ուսումնական տարում մենք արդեն ունենք նոր չափորոշչով ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․ 1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2150 ուսանող արդեն դիմել է Հայաստանի բուհեր, քոլեջներ և ուսումնարաններ

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 սովորող է դիմել ՀՀ քոլեջներ և ուսումնարաններում ուսումը շարունակելու համար։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ, իսկ մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի ուսումնական հաստատություններ դիմած  քոլեջների և ուսումնարանների ուսանողները։ «Մեր տպավորությամբ այս համակարգի ուսանողների շուրջ 45-ից 50 ...

Կարդալ ավելին »

Հրապարակվել է բուհերի ցանկը, որտեղ կարող են ուսումը շարունակել Արցախից բռնի տեղահանված ուսանողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հրապարակել է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) հաստատությունների ցանկերը, որտեղ կարող են իրենց ուսումը շարունակել 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները: Այդ մասին տեղեկացում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ «ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ի N 1762-Լ որոշմամբ հաստատել է 2023 թ․ սեպտեմբերի ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել  բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան ...

Կարդալ ավելին »

187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի տասը տոկոսի չափով բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների (կրթական ծրագրերի) և տեղերի ցանկը: Համաձայն հրամանի՝ 187 ուսանող կօգտվի բուհերի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունից: ԿԳՄՍՆ-ն ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը

Սեպտեմբերի 5-ին մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ԳԹԿ անձնական համարները դիմորդները պետք է ստանան այն բուհերից, որտեղ դիմում են:

Կարդալ ավելին »

Հայաստանում կունենանք պետության ֆինանսավորմամբ 8 բուհ

Այսօր կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ընդունելության քննությունների և բուհական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Նախարարի խոսքով, ոչ պետական բուհերում ընդունելություն գրեթե չի եղել։ Խոսելով սպասվող զարգացումների մասին, նշվեց, որ Հայաստանն ունենալու է 8 պետական բուհ՝ պետության ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են միջբուհական գործակցության հնարավորությունները

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և այլք: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը, ...

Կարդալ ավելին »
ajax-loader