Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Կարդալ ավելին »Tag Archives: երթևեկելի
Ջերմուկ տանող ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է
Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածն արդեն երկկողմանի երթևեկելի է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, նշելով, որ քարաթափման հետևանքով ճանապարհին հայտնված քարերի հեռացման աշխատանքներն ավարտված են:Մարտի 15-ի առավոտյան Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 4 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը դարձել էր միակողմանի փակ։
Կարդալ ավելին »