Թաիլանդում ուժի մեջ է մտել նույնասեռական ամուսնություններն օրինականացնող օրենքը, որը դառնում է Հարավարեւելյան Ասիայի առաջին պետությունը, որը ճանաչել է նման միությունների հնարավորությունը։ Համապատասխան թագավորական հրամանագիրը հրապարակվել է 2024թ. սեպտեմբերին եւ պաշտոնապես ուժի մեջ է մտել երեկ։ Օրենքը նախատեսում է մի շարք փոփոխություններ՝ կապված քաղաքացիական օրենսգրքի հոդվածների հետ, որոնք կարգավորում են ինչպես ամուսնության, այնպես էլ դրա լուծարման, ինչպես նաեւ ամուսինների ընդհանուր գույքի սեփականության եւ տնօրինման հարցերը։ Փոփոխությունների արդյունքում գործող նորմատիվ ակտի տեքստում «տղամարդ» եւ «կին» բառերը փոխարինվել են «մի կողմ» եւ «երկրորդ կողմ» բառերով: Թաիլանդի կառավարությունը եւ խորհրդարանը հաստատել են նույնասեռական ամուսնությունները ճանաչող օրինագիծը 2024թ., որն օրենք է դարձել «Թագավորական թերթում» հրապարակվելուց 120 օր անց։
Կարդալ ավելին »Tag Archives: ամուսնություն
Հայ բլոգերը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային
Բլոգեր Մերուժան Մովսիսյանը ամուսնության առաջարկություն է արել Օլգա Բուզովային: Մերուժանը «Это нормально?» հաղորդման նկարահանման հրապարակում ծնկի է իջել և Բուզովային նվիրել քարերով պատված շքեղ մատանի: «Ամուսնացիր ինձ հետ։ Դու ուզում էիր, չէ՞։ Այսօր այդ օրն է», – ասել է բլոգերը։ Օլգան շփոթվել է՝ դժվարությամբ զսպելով զգացմունքները։ Օլգայի պատասխանը հեռուստադիտողները կիմանան հաղորդման թողարկումից հետո: Հատկանշական է, որ այս ամենից մի քանի օր առաջ Բուզովան սոցիալական ցանցի իր էջերում ակնարկել էր ...
Կարդալ ավելին »