Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ում կատարած ստուգման ընթացքում արձանագրվել է ապօրինի ջրառի դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Գազի սարքերի ու սարքավորումների արտադրությամբ և սպասարկմամբ զբաղվող Ընկերությունն ապօրինի շահագործել է 2 խորքային հոր՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։ Կնշանակվեն վարչական տուգանքներ։
Կարդալ ավելին »Tag Archives: Գազպրոմ Արմենիա
«Գազպրոմ Արմենիա» շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։ «Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար: Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Կարին»-ում ստեղծված են ...
Կարդալ ավելին »«Գազպրոմ Արմենիան» ավելի քան 335 կմ երկարությամբ ստորգետնյա գազատարների հետազոտություն կիրականացնի
Բաժանորդների հուսալի, անխափան գազամատակարարման ապահովման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման կարևոր բաղադրիչներից է ստորգետնյա գազատարների, գազաբաշխիչ կայանների, համակարգի այլ ինժեներական կառույցների տեխնիկական վիճակի համալիր աշխտորոշումը։ Ինչպես հաղորդում է «Գազպրոմ Արմենիայի» հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը, նշված աշխատանքներն, ըստ հաստատված ժամանակացույցերի, իրականացվում են ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման (ԱՀ) ծառայության, այնպես էլ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների ...
Կարդալ ավելին »Մի քանի ժամով կդադարեցվի 3 մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ...
Կարդալ ավելին »Դավթաշեն վարչական շրջանի տասնյակ փողոցներում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ից 10-րդ փողոցների գազասպառողների գազամատակարարումը: Իրականացվելու են պլանային աշխատանքներ:
Կարդալ ավելին »