Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Ինչպես տեղեկանում ենք ԲԴԽ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել դատաիրավական համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված Նիդեռլանդների հարուստ փորձը: Նա կարևորել է Նիդեռլանդների դատական խորհրդի հետ ձևավորված գործընկերությունը, որի շրջանակում տարիներ առաջ Նիդեռլանդների Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԲԴԽ
ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարել են՝պաշտոնավարման սահմանադրական ժամկետը լրանալու հիմքով։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դատական դեպարտամենտը։ «Հատկանշական է, որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ առաջին գիտնական անդամն է, ով պաշտոնավարել է սահմանադրական 5 տարվա ժամկետն ամբողջությամբ: Շնորհակալություն ենք հայտնում պարոն Քոչարյանին իր կատարած բարեխիղճ և սրտացավ աշխատանքի, ինչպես նաև դատական համակարգում ներդրված մեծ ավանդի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »