Tag Archives: կրթություն

Երկրի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է. ԿԳՄՍ նախարար

Երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներին արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը կրթությունն է: Այդ մասին շեշտեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ շնորհավորական իր ուղերում: Նախարար ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  «Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում ...

Կարդալ ավելին »

Լուսաբանման հրավեր ուսուցչի օրվա առթիվ

Ուսուցչի միջազգային օրը՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում (Երևան, Ալ. Մանուկյան 1) տեղի կունենա «Ուսուցիչը՝ կրթության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովը: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ուսուցչի օրվա կապակցությամբ տեղի կունենա նաև «Տարվա լավագույնները» 2024 մրցույթի հաղթողների պարգևատրումը:

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը

Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը: Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի ...

Կարդալ ավելին »

Աննա Դանիելյանը հարցազրույց է ունեցել Սարգիս Հայոցյանի հետ

Աննա Դանիելյանի հարցազրույց է ունեցել ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ ԲԿԳ նախագահն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված նախագծին, մասնավորապես՝ ․ Նախագծի ընդունման անհրաժեշտությանը, ․ Նախագծում ակադեմիական քաղաքին, Գիտությունների ազգային ակադեմիային և գիտական ինստիտուտներին վերաբերող դրույթներին, ․ Բուհերի լիցենզավորման պայմաններին, ինչպես նաև նախագծով առաջարկվող այլ փոփոխություններին:

Կարդալ ավելին »

Հանրային քննարկման է ներկայացվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Այն միտված է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը: Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. ...

Կարդալ ավելին »

Սպորտային համալիրի կառուցման պայմանագիր «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի հետ․ ԿԳՄՍ

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Հովեյանը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Կողմերը, մասնավորապես, հայտնել են իրենց պատրաստակամությունը փոխշահավետության և համագործակցության սկզբունքների հիման վրա նպաստելու ՀՀ մարզերում նոր մարզահամալիրների նախագծմանը, կառուցմանը, կահավորմանը, ինչպես նաև դրանց շահագործմանը։ Մարզահամալիրները պետք է ներառեն լողավազան, ֆիթնես սրահներ և մարմնակրթության համար նախատեսված ...

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ

Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ։ Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել է ՀՀ բուհերի՝ 2024-2025 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները: Ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները ներկայացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կրթական հաստատություններում ընդգրկվել է Արցախից տեղահանված 11 238 երեխա

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են թարմացված տվյալներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Վարչապետի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ արդեն 52 հազար 600 անձի փոխանցվել է 100 հազար դրամ միանվագ գումարը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել ՀՀ բուհերում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից շրջաբերական գրություն է ուղարկվել  բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում է այդ ուսանողներին, իրենց դիմումների համաձայն, ներգրավել ուսումնական գործընթացներում՝ կցագրելով համապատասխան ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունն անվճար կլինի

44-օրյա պատերազմի հետևանքով զոհված, պատերազմական գործողություններին մասնակցած, հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների նախադպրոցական կրթությունը ՀՀ մարզերում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից կլինի անվճար: «Արմենպրեսի» հետ զրույցում այդ մասին հայտնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը՝ ընդգծելով, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ծրագրում կընդգրկվեն նաև ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ...

Կարդալ ավելին »
ajax-loader