Tag Archives: լիթիում

Ինժեներներն էլեկտրաքարերին այդքան անհրաժեշտ լիթիումի այլընտրանքային արդյունահանում են մշակել

Ինժեներները ցույց են տվել հումքի արդյունահանման այլընտրանքային և էկոլոգիապես մաքուր միջոց, որն անհրաժեշտ է հանածո վառելիքից էլեկտրատրանսպորտին անցնելու համար: EnBW և LevertonHELM ընկերությունները հայտարարել են երկրաջերմային ջրերից մարտկոցների օգտագործման համար անհրաժեշտ լիթիումի հաջող արդյունահանման մասին: Տեխնոլոգիան բացում է էկոլոգիապես մաքուր հումքի աղբյուր էլեկտրական մեքենաների և էներգիայի պահպանման համակարգերի համար: Ցուցադրական նախագծում EnBW-ն երկրաջերմային էլեկտրակայանի ջրից արդյունահանեց լիթիումի քլորիդի լուծույթ՝ օգտագործելով լիթիումի ուղղակի արդյունահանումը: LevertonHELM-ը վերափոխել ...

Կարդալ ավելին »

Ժամանակն է ՀՀ-ում լիթիումի պաշարների ուսումնասիրություն սկսել․ Հայկ Ակարմազյան

Լիթիումը հանդիպում է ապարներում, հանքային տաք ջրերում ու աղի լճերում: Արդյոք մեր երկրում կա՞ն լիթիումի պաշարներ ու կորզման հնարավորություններ: Թեմայի շուրջ Պոլիտեխնիկում աշխատաժողով է եղել, մեկ հարկի տակ են հավաքվել երկրի ընդերքն ուսումնասիրողներն ու հանքարդյունաբերողները: Որպեսզի Հայաստանում առկա պոտենցիալը լիարժեք բացահայտվի, ՀԱՊՀ մասնագետներն առաջարկում են ջրային պաշարներում համալիր ուսումնաիրություններ իրականացնել: Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն հետաքրքրված է Հայաստանում կրիտիկական մետաղների ուսումնասիրությամբ. Ջհանյան (տեսանյութ)

«Մենք այսօր տեսնում ենք, որ Հայաստանի կարևորագույն ճյուղերից մեկը, որը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի աճին և ավելի բարելավել մեր ազգաբնակչության կենսամակարդակը, կրիտիկական մետաղներն են։ Դրա համար էլ կազմակերպել ենք այս գիտաժողովը, որ հասկանանք, թե կրիտիկական մետաղների ոլորտում որ ուղղությամբ պետք է զարգանա մեր երկիրը»,- այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության կազմակերպած «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը ...

Կարդալ ավելին »

Կրիտիկական մետաղների պահանջարկն աշխարհում աճում է․ ի՞նչ ներուժ կա Հայաստանում

Այսօր կարևոր թեմա է կրիտիկական մետաղների թեման, և Հայաստանը, լինելով հանքարդյունաբերական երկիր, պետք է իր ուրույն տեղն ունենա կրիտիկական մետաղների ոլորտում։ Այս մասին փետրվարի 29-ին «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հնարավորությունները» աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ Ըստ նրա՝ մասնագիտական հանրույթի հետ քննարկվել է հարցը, թե ինչ ներուժ ունի ոլորտը, ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրության արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները․ աշխատաժողով

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը, անդամ հանդիսացող երկու բարձրագույն կրթօջախների՝ Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) առաջարկով կանցկացնի աշխատաժողով։ Աշխատաժողովի թեման կրիտիկական մետաղներ են, մասնավորապես, ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը եւ կորզման հիմնախնդիրները։ Նախատեսվում են թեմային վերաբերող զեկույցներ, ինչպես նաեւ քննարկումներ եւ առաջարկի ձեւավորում։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 29-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ...

Կարդալ ավելին »
ajax-loader