Եթե մեր կարգավորումները հատկապես IT ծառայությունների մասով նուրբ, համապարփակ, մտածված չլինեն, վիրտուալ տիրույթում ձևավորվող արտադրանքի ֆինիշինգ կոչվածը ուղղակի մենք չենք տեսնի Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 31–ին, կառավարության նիստում հայտարարեց փոխվարչալպետ Մհեր Գրիգորյանը։ «Այդ իմաստով, իհարկե, ֆիզիկական ապրանքների շարժը և արտադրությունը մի հարց է, բայց ես համաձայն եմ, որ պիտի շատ ուշադիր լինենք, թե ինչ ռեակցիա է տալիս ծառայություն արտադրողը ...
Կարդալ ավելին »Tag Archives: փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը և Մաքսիմ Երմոլովիչը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանն ուղղված քայլերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում՝ մրցակցային քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ անդամ պետություններում պետական գնումների ընթացակարգերի և դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Կարդալ ավելին »Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահ Սաթյա Անանդին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է համարել տարիներ շարունակ «Մարիոթ Ինթերնեյշնլ» ...
Կարդալ ավելին »Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցեր
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարներին: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումների
Կարդալ ավելին »Աղետի գոտում տարբեր աստիճանի վնասներ է կրել մոտ 100 իրավաբանական անձ. փոխվարչապետ
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են կրել շուրջ 100 իրավաբանական անձինք․ իրավաբանական այն անձինք, որոնք թափանցիկ են եղել հարկային հարաբերությունների հարցում, ավելի արագ կարող են լուծումներ ստանալ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ խմբավորել են երկու ուղղություն։ Առաջինը ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսությունների կորուստները չափագրելու և նրանց աջակցություն ցուցաբերելու ...
Կարդալ ավելին »ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։ Ինչպես տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, շահագրգիռ պետական կառույցների, ինչպես նաև ...
Կարդալ ավելին »Պետք է մինչև 2026-ն ավարտենք 300 դպրոցի շինարարությունը․ փոխվարչապետ
Կառավարության որոշմամբ դպրոցաշինության ոլորտում կսահմանվեն գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու են կայացրել այս որոշումը։ «Մենք պետք է մինչև 2026 թվականն ավարտին հասցնենք կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը։ Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հունգարիայի փոխվարչապետի այցը մեր երկիր և գոհունակություն հայտնել երկար դադարից հետո երկկողմ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման կապակցությամբ: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում Հայաստանն ու Հունգարիան կկարողանան բաց թողնվածը լրացնել: Վարչապետը նկատել է, որ ՀՀ-ում Հունգարիայի ...
Կարդալ ավելին »Միջանցքի հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, չի քննարկվելու․ Մհեր Գրիգորյան
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար: Այդ մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը ...
Կարդալ ավելին »Բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ կժամանեն նաև փոխվարչապետների հրավերով․ ԱԳՆ առաջարկը
Արտաքին գործերի նախարարարությունն առաջարկում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նա նշեց, որ «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին անհրաժեշտությունը առաջացել է շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ...
Կարդալ ավելին »