Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։ Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ...
Կարդալ ավելին »