Tag Archives: Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ ըստ Կորեական կենտրոնական լրատվական գործակալության՝ ԿԺԴՀ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները ռուսական ուժերին օգնել են «լիովին ազատագրել» սահմանամերձ Կուրսկի մարզը՝ համաձայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի։ Փհենյանի այս հայտարարությունից օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը Հյուսիսային Կորեային է մատակարարել 1 միլիոն բարելից ավելի նավթ՝ չնայած պատժամիջոցներին. BBC

Ռուսաստանը 2024 թ. մարտից Հյուսիսային Կորեային ավելի քան մեկ միլիոն բարել նավթ է մատակարարել։ Այս եզրակացությանն է հանգել բրիտանական հետազոտական ​​Open Source Center կենտրոնը՝ արբանյակային պատկերների վերլուծությունից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կենտրոնն իր հետազոտության արդյունքները կիսել է BBC-ի հետ: Առաջատար փորձագետները և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմին BBC-ին ասել են, որ իրենց համոզմամբ՝ այս նավթով Մոսկվան վճարում է Փհենյանին այն զենքի ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով լի բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի մոտ

Հյուսիսային Կորեայից ուղարկված աղբով բեռնված փուչիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահական պալատի տարածքում։ Այդ մասին հաղորդում է CNN-ը։ Մայիսից ի վեր Հյուսիսային Կորեայից ուղարկված ավելի քան 3000 փուչիկ է ընկել Հարավային Կորեայի տարածքում։ Փուչիկներում եղել է աղբ, ինչպես օրինակ՝ ծխախոտի մնացորդներ, ապալիցքավորված մարտկոցներ և նույնիսկ գոմաղբ։  Ի պատասխան՝ Հարավային Կորեան սկսել է բարձրախոսով քարոզչական բնույթի նյութերի և K-pop երաժշտության հեռարձակումները ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Կորեայի Հանրապետության ԶՈՒ շտաբների պետերի կոմիտեից: Նշվում է, որ արկերն իրենցից ներկայացնում են փոքր հեռահարության մեկ բալիստիկ հրթիռ և մեկ անհայտ բալիստիկ հրթիռ։ Նշվում է, որ առաջին հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 05:05-ի սահմանում (Երևանի ժամանակով 00:05-ին) և թռել է շուրջ 600 կմ, երկրորդը՝ տեղական ժամանակով 05:15-ի ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, որը, ենթադրաբար, եղել է բալիստիկ հրթիռ։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի տվյալներով՝ արձակված հրթիռը, ամենայն հավանականությամբ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է։Հրթիռն արձակվել է տեղի ժամանակով առավոտյան 6։53-ին, նախքան ծովն ընկնելն այն թռել է շուրջ 600 կմ։Հաղորդվում է, որ հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։Հունվարի ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան հայտնել է նոր տեսակի թևավոր հրթիռի առաջին փորձարկումների մասին

 Հյուսիսային Կորեան հունվարի 24-ին իրականացրել է «Փուլհվասար-3-31» նոր տեսակի ռազմավարական թևավոր հրթիռի առաջին փորձնական արձակում, որը գտնվում է մշակման փուլում։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Փորձարկումները կատարել է ԿԺԴՀ հրթիռաշինության գլխավոր վարչությունը։ «Արձակումը ոչ մի ազդեցություն չի գործել շրջապատի երկրների անվտանգության վրա և ոչ մի առնչություն չունի տարածաշրջանի իրադրության հետ», – մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հրապարակումից։ Արձակման մասին ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի

Հյուսիսային Կորեան երկուշաբթի եւս մեկ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, որը ԱՄՆ-ին հարվածելու պոտենցիալ ունի, նշել են Սեուլի եւ Տոկիոյի պաշտոնատար անձինք, տեղեկացրել է AFP-ն։ Արձակումը հաջորդել է փոքր հեռահարության հրթիռի կիրակնօրյա փորձարկմանը։ Հարավային Կորեայի զինվորականները հայտնել են, որ հրթիռի արձակումը Փհենյանից հայտնաբերել են երկուշաբթի առավոտյան, այն թռել է 1 000 կիլոմետր եւ հայտնվել Արեւելյան ծովում, որը հայտնի է նաեւ ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան Ճապոնիային ծանուցել է հետախուզական արբանյակ արձակելու ծրագրերի մասին

Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը ծանուցել է նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հետախուզական արբանյակ արձակելու մտադրության մասին։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։Սա կլինի ուղեծիր հետախուզական արբանյակ արձակելու՝ Հյուսիսային Կորեայի երրորդ փորձը․ մայիսին և օգոստոսին այդ փորձերը ձախողվել էին։Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը Փհենյանին նախազգուշացրել է «անմիջապես դադարեցնել» ռազմական հետախուզական արբանյակ արձակելու նախապատրաստությունները և խոստացել է «անհրաժեշտ միջոցներ» ձեռնարկել, ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել, որը թռել է 1000 կմ

Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։ Հրթիռի արձակումը տեղի է ունեցել Փհենյանի մերձակայքից՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ին։ Հրթիռը թռել է շուրջ 1000 կմ, որից հետո ընկել է ծովը։ Ըստ գործակալության՝ Փհենյանն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ ռազմական գործողություն կիրականացնի՝ ԱՄՆ ...

Կարդալ ավելին »
ajax-loader