Tag Archives: տրանսպորտ

ԱԺ-ն ընդունեց Երևանում տրանսպորտից օգտվելիս ուղեվարձ չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը

ԱԺ-ն այսօր՝ հուլիսի 3–ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։ Նախագծին կող քվեարկեց  59, դեմ  26, ձեռնպահ – 1 պատգամավոր։ Նշենք, որ ըստ այդ նախագծի, ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի. 3,000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում 10,000 դրամ -չվճարելով օգտվելու դեպքում 15,000 դրամ – այլ անձի ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը

62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ: Ավելի վաղ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել  տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Նախագծով առաջարկվում է տուգանել՝ -3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում -10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում -15.000 դրամ – այլ անձի ...

Կարդալ ավելին »

Խոստացած 30 տրոլեյբուսը ձեռք չի բերվել. տրանսպորտում չվճարումների հետևանքով թերհավաքագրում կա

Երևանում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ ակցիաների, շատերի կողմից ուղեվարձը չվճարելու արդյունքում թերհավաքագրումներ կան, ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել: Այդ մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:  «Փետրվար ամսից ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց անհասականալի և ինչ-որ չափով նաև անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում Երևանի ...

Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանն առաջարկել է միջոցներ ձեռնարկել հանրային տրանսպորտում չվճարելու խնդիրը լուծելու համար

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մարդկանց որոշ խմբերի կողմից հանրային տրանսպորտով ուղևորափոխադրման համար չվճարելու խնդրին՝ առաջարկելով ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ խնդիրը լուծելու համար։ Ավինյանը թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։   «Ակնհայտ է, որ քաղաքացիների որոշ մասը շարունակում է չվճարել ուղևորափոխադրման համար։ Իհարկե, այդ թիվը մեծ չէ, այն քանակը չէ, որի մասին խոսում էր ընդդիմությունը։ Իսկ չվճարելու պատճառները ...

Կարդալ ավելին »

Ստուգայցեր են իրականացնում տրանսպորտում՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը. Կոստանյան

Հաշվի առնելով մամուլում և Երևանի ավագանու որոշ անդամների կողմից հրապարակված տեղեկատվությունը՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոսյանյանը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ստուգայցեր է իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում։  «Ստուգայցերը իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 56-րդ և 80-րդ հոդվածների հիման վրա՝ ապահովելու Երևանի ավագանու հաստատած կանոնների պահպանումը, ինչպես նաև քաղաքային բյուջե վճարվող պարտադիր ...

Կարդալ ավելին »

Երևանի տրանսպորտի նոր փաթեթն ուժի մեջ կմտնի մարտի 1-ին

Երևանի ավագանին 33 կողմ, 17 դեմ ձայներով հավանություն է տվել տրանսպորտի նոր փաթեթին: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը մանրամասնել է սպասվող փոփոխությունները։ Ըստ այդմ՝ 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորությունները կդառնան անսահմանափակ: 90 րոպեի ընթացքում երեք ուղևորության հնարավորորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու հնարավորության ժամկետը կերկարաձգվի՝ 30 օրից դառնալով 45 օր: Արտոնյալ տոմսեր ...

Կարդալ ավելին »

Երևանում տրանսպորտային երթուղիների վերջնակետերից 21-ում արդեն տեղադրվել են կենսազուգարաններ

Հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկման վերջնակետերում տեղադրվում են կենսազուգարաններ: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ծրագիրն ընթացքում է, արդեն իսկ տեղադրվել է 21 կենսազուգարան: 

Կարդալ ավելին »

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը հաղորդում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտն ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն (վիդեո)

Տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծման ու «խելացի» լուծումների հարցում Երևանին կաջակցի Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է կառավարման կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին։ Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցը քաղաքն ամբողջությամբ վերահսկում է տեսախցիկներով, երթևեկությունը կարգավորում լուսացույցներով։ Լոս Անջելեսի Տրանսպորտի դեպարտամենտը 52 տարբեր ծառայություններ է մատուցում տարածաշրջանի համար՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության բարելավում և մասնավոր օպերատորների թույլտվություններ: Առավել մանրամասնը՝ տեսանյութում:

Կարդալ ավելին »

Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները․ «Նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխանների համար անվճար մատուցվի հանրային տրանսպորտի ծառայությունը, դպրոցականների համար՝ 8-17 տարեկանների համար, ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման ...

Կարդալ ավելին »
ajax-loader