CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 70

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տրանսպորտից անվճար օգտվողներին տուգանելու նախագիծը

62 կողմ, 27 դեմ, ձեռնպահ՝ 0 ձայներով հանրային տրանսպորտը չվճարելու դեպքում տուգանք նախատեսող, տրանսպորտում հսկիչների գործողությունները սահմանող նախագիծն ԱԺ-ում ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Ավելի վաղ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկել է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Երևանի քաղաքապետարանն է առաջարկել  տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել:

Նախագծով առաջարկվում է տուգանել՝

-3.000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում

-10.000 դրամ – չվճարելով օգտվելու դեպքում

-15.000 դրամ – այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։

ajax-loader