Tag Archives: Կառավարություն

Կառավարությունն առաջարկում է օրենքով արգելել ավագանու անդամի՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելը

Հայաստանի Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց օրինագծերի փաթեթ, որը միտված է ամրագրելու համայնքի ավագանու անդամների կողմից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը և  շտկելու առկա օրենսդրական տարընթերցումների հնարավորությունը ։ Ազգային ժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթների նախագիծը, պարզաբանեց, որ «Հանրային ...

Կարդալ ավելին »

Հունիսի 11-ից օգոստոսի 30-ը կանցկացվեն 25-օրյա վարժական հավաքներ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել հունիսի 11-ից մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 5151 քաղաքացի, որոնցից 4647-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 134-ը` ավագ ենթասպա¬յական կազմի, 370-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» ջրատարի վթարը վերացնելու համար

«Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի (Կորեայի ձոր) վթարման պատճառների և դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների իրականացման հրատապությամբ պայմանավորված՝ գործադիրն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ մայրուղային ջրատարը վթարվել է մարտի 10-ին և բնական, որոշ չափով նաև արհեստական ներգործության արդյունքում առաջացել են Հրազդան գետի թաց գոտիների սողանքներ, ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են հողածածկույթի, քարաբեկորների և ժայռաբեկորների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ընդունեց «ՀԷՑ»-ի կողմից էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը զսպող որոշում

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում  ընդունել է որոշում, որով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված և փաստացի չծախսված՝ ՀՀ կառավարությունից և (կամ) ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման գումարներից 2,453.47 միլիոն դրամը փոխանցվում է «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին` ցածր սակագնի պայմաններում մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով: Արդյունքում՝ հնարավոր է զսպել ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ավելի քան 1 միլիարդ դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմին 1 միլիարդ 12 միլիոն դրամ կհատկացնի 16 համայնքներին 21 սուբվենցիոն ծրագրերը իրականացնելու համար։ Կառավարության՝ մայիսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արարատի մարզին 1 ծրագրի համար՝ 55,7 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 3 ծրագրի համար՝ 140 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին 5 ծրագրի համար՝ 206 միլիոն դրամ, Լոռու մարզին ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կսահմանի բուժաշխատողների համար պարտադիր դասընթացների ցանկ

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը։ «Ներկայումս բուժաշխատողներն իրենք են ընտրում այն ՇՄԶ դասընթացները, որոնց ցանկանում են մասնակցել, իսկ ...

Կարդալ ավելին »

Կառավարությունն ավելի քան 592 մլն հատկացրեց մարզերում առաջնահերթ ու անհետաձգելի ծրագրերի համար

ՀՀ կառավարությունը  մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար ընդհանուր առմամբ 592 միլիոն 239.5 հազար դրամ հատկացնելու որոշում ընդունեց։ Կառավարության մայիսի 2-ի նիստում ընդունված որոշմամբ հատկացվող գումարի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի արդյունքում լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. շրջանառության հարկը կրկնակի կբարձրանա

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին եւ հարակից օրինագծերի փաթեթին: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ այս փոփոխությունների հիմքում դրված են մի շարք նպատակներ, ինչպիսիք են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի եւ հարկման ընդհանուր համակարգում ձեւավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը: «Ընդհանուր համակար ասելով՝ նկատի ունենք ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի համակարգում գործող  ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը սահմանեց էկոպարեկի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում սահմանեց Էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը: Նշենք, որ «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։   Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի ծառայողական ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի նախագծին։ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծով սահմանվում են ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները`ներառյալ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։ «Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և ...

Կարդալ ավելին »
ajax-loader