Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրին։ Համաձայնագրի նպատակն է Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։ Ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող անցյալ նախաձեռնությունների տրամաբանական շարունակությունն է, որը ...
Կարդալ ավելին »Tag Archives: Կառավարություն
Կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագրքին
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում հավանություն տվեց «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք»-ը հստակ ակնկալիքներ է սահմանում ծառայողների վարքագծի և գործողությունների վերաբերյալ: Այն կօգնի ապահովել, որ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքների համար։ Բացի այդ, կանոնագիրքը սահմանում է հստակ չափանիշներ՝ հասկանալու համար, թե արդյոք նրանց ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից. կներդրվի մոտ 4 մլրդ դրամ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա հուլիսի 17– նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՄԵԼ ՄԵՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը նախատեսվում է օգտագործել կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Գործունեությունն իրականացվելու է Արտաշատ քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․2 մլրդ դրամի ներդրում հիմնական միջոցների և հումքի ձեռքբերման, շինարարական աշխատանքների իրականացման ...
Կարդալ ավելին »Կառավարությունը շուրջ 3.4 մլրդ դրամ կհատկացնի դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների կառուցմանը
Կառավարությունը հաստատեց շուրջ 3 մլրդ 408 մլն դրամի վերաբաշխման նախագիծ՝ ուղղված 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերանորոգման ու գույքային համալրման ծրագրի իրականացմանը։ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ գումարը նախատեսվում է ուղղել նաև դպրոցների արագ արձագանքման ֆոնդի համալրմանը, ինչպես նաև արհեստական բանականության ուսուցման ծրագիր իրականացնող հաստատությունների նյութատեխնիկական հագեցմանն ու ավագ դպրոցների վերակառուցմանը։ Նախագծով 2 մլրդ դրամ կուղղվի ...
Կարդալ ավելին »Կառավարությունն ավելի քան 1.5 մլրդ դրամ կհատկացնի մարզերում առաջնահերթ ծրագրերի իրականացման համար
Կառավարությունը շուրջ 1.568 մլրդ դրամ կուղղի ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, հրատապ համարվող ծրագրերի իրականացմանը։ Ֆինանսական միջոցները կտրամադրվեն վերաբաշխման միջոցով՝ 2025 թվականի պետական բյուջեում նախատեսված հատկացումներից։ Ըստ նախագծի՝ գումարները կուղղվեն հետևյալ մարզերին. Արմավիրի մարզ-287.9 մլն դրամ՝ Փարաքարի նորակառույց թաղամասի անձրևատար կոլեկտորի վերակառուցման համար, Լոռու մարզ-697.2 մլն դրամ՝ Տաշիրի կամուրջների վերանորոգման, Ալավերդու հենապատերի և փողոցների նորոգման, Սանահին թաղամասի ջրամատակարարման համակարգի արդիականացման ...
Կարդալ ավելին »Կառավարությունը հաստատեց ՄԿՈՒ համակարգում պետպատվերով տեղերի նոր բաշխումը
Կառավարությունը հուլիսի 17-ի նիստում հաստատեց 2024–2025 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատություններում պետության կողմից փոխհատուցվող ընդունելության տեղերը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակն է աշխատաշուկայի պահանջարկին համընթաց մասնագետների պատրաստումը, և այդ նպատակով վերջին տարիներին ներդրվել են մի շարք նոր գործիքներ, այդ թվում՝ մասնավորի հետ համագործակցությունը խթանող և աշխատաշուկայի վրա հիմնված մոտեցումներ։ «Նախորդ տարի ...
Կարդալ ավելին »Կառավարությունն ընդունեց երեխայի պաշտպանության համակարգում բարեփոխումների օրինագիծը
Հայաստանի կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որի համաձայն՝ կավելացվի համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում՝ հստակ սահմանելով լիազորությունները, որոնք իրականացվելու են երեխայի պաշտպանության ուղղությամբ՝ հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին ...
Կարդալ ավելին »Կառավարությունը պատրաստ է փոխհատուցելու տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձրմթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու ...
Կարդալ ավելին »Կառավարությունը կաջակցի կոնյակագործներին
Հայաստանի կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների բարձրացրած խնդիրներին: «ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ապահովեն խաղողի անխափան մթերումները: Այսինքն՝ մթերում–արտահանում տրամաբանությամբ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք: Բայց պայմանը պետք է ...
Կարդալ ավելին »Կառավարությունը երկու ամսով երկարաձգեց Արցախից տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագիրը
Կառավարության ապրիլի 30-ի նիստում ընդունվեց որոշում, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ընթացակարգերում։ փոփոխությունները վերաբերում են ՀՀ կառավարության 2024 թ. նոյեմբերի 21-ի N 1833-Լ և 2025 թ. ապրիլի 10-ի N 417-Լ որոշումներին, որոնք սահմանում են սոցիալական աջակցության միջոցառումներ տեղահանվածների՝ կեցության և կենսապահովման ծախսերը հոգալու համար։ 2025 թ. ապրիլի 1-ից սկսած՝ աջակցության իրավունքը տրվել ...
Կարդալ ավելին »