Tag Archives: Գյումրու

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից չվերթեր կիրականացվեն դեպի Կիպրոս

«Wizz Air» ավիաընկերությունը հայտարարում է նոր ուղղությամբ չվերթերի մեկնարկի մասին՝ Գյումրի-Լառնակա։   Ինչպես հայտնել են ավիաընկերությունից, սեպտեմբերի 30-ից սկսած չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին մինչև հոկտեմբերի 25-ը, իսկ հոկտեմբերի 30-ից սկսած՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածում, արժեքը՝ սկսած €14.99-ից։  Նոր ուղղությունը կգործարկվի «Շիրակ» օդանավակայանից՝ Հայաստանի երկրորդ ամենամեծ ...

Կարդալ ավելին »

Գյումրու բուժկենտրոնի ծննդատան մասնաշենքը կվերանորոգվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կնքվել է պայմանագիր «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան շենքի վերանորոգման համար: Պայմանագրի գումարը կազմում է 499,001,343.7 ՀՀ դրամ, մատակարարին է վճարվել 124,750,000.0 ՀՀ դրամ գումար` որպես կանխավճար: Նախագծով նախատեսվում է «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ծննդատան մասնաշենքի ...

Կարդալ ավելին »

Ձեռքերով ու ոտքով հարվածել են երեխաներին. Գյումրու «Երեխաների տան» դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել

Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի դայակին և բուժքրոջը մեղադրանք է ներկայացվել՝ անօգնական երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:  «2024թ. օգոստոսի 15-ին «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից հաղորդում է ստացվել մանկահասակ երեխաների նկատմամբ ՊՈԱԿ-ի դայակի և բուժքրոջ կողմից դաժան վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ: Հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները ստուգելու նպատակով իրականացվել ...

Կարդալ ավելին »

Գյումրու մանկատան սաներն Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ այցելել են Երևանի Կենդանաբանական այգի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաները մայիսի 2-ին այցելել են Երևանի Կենդանաբանական այգի:  Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, օրը երեխաների հետ անցկացնելու էին եկել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը:  Ըստ աղբյուրի՝ Գյումրուց ժամանած փոքրիկները պտտվել են այգում, կերակրել կենդանիներին: Փոքրիկներին պատմել են, թե ինչպե՞ս է ...

Կարդալ ավելին »

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվում է ինկուբացիոն ծրագրերի լաբորատորիա

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվելու է Black Box լաբորատորիա՝ գաղափարների և դրանց նախատիպերի մշակմանը, ինստիտուցիոնալ համայնքների ձևավորմանը և միջառարկայական համագործակցության խթանմանն ուղղված ինկուբացիոն ծրագրերի իրականացման նպատակով: Այդ նախաձեռնությունը հաջողվել է իրականացնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և GALIQUE Art Space-ի գործակցության շնորհիվ: Լաբորատորիայի հիմքում ընկած է գիտության, արվեստի, արհեստների և տեխնոլոգիաների փոխադարձ կապի եւ փոխգործակցության ուսումնասիրությունը, ինչպես նաև գործուն ...

Կարդալ ավելին »

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին  հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան,  նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում  ...

Կարդալ ավելին »

Գյումրու մաքսատանը մեքենաներն առաջին 3 օրը կկայանեն անվճար, դրանից հետո կվճարեն ավելի բարձր տուրք

Խորհրդարան ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է վերանայել և բարձրացնել տրանսպորտային միջոցի՝ Գյումրու մաքսատանը (Հյուսիսային մաքսատուն-վարչություն)  ավտոմեքենաների կայանելու համար պետական տուրքի դրույքաչափը, սակայն առաջին 3 օրվա ժամանակավոր պահպանության համար պետական տուրք չի գանձվի: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ԱԺ-ում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Բադասյանն ընդգծեց, որ ծանրաբեռնված աշխատանքի դեպքում, երբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader