Tag Archives: թատրոն

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հանդես է կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում։ Մայիսի 24-ին Անապայի «Օկեան» դահլիճում կներկայացվի Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։ Բեմադրությունը՝ Հերիքնազ Բաղդասարյանի, ներկայացման մեջ զբաղված են Հերիքնազ Բաղդասարյանը, Գագիկ Դուրմիշյանը, Սարգիս Ավետիսյանը, Վահե Եղշատյանը, Երանուհի Առաքելյանը, Արգիշտի Մարտիրոսյանը, Անահիտ Առաքելյանը։  Ներկայացումը բեմադրվել է 2024 թվականին «Ցանկապատ» ժողովածուի տպագրման 100-ամյակի կապակցությամբ։ Պատմվածքի իրադարձությունները տեղի ...

Կարդալ ավելին »

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Բաքվի Նասիմի շրջանում Ադրբեջանի պետական ​​ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Իոսիֆ Զուսևիչ Տկաչի և նրա կնոջ՝ Լյուդմիլա Միխայլովնա Տկաչի սպանության մասին: Այդ մասին հայտնում է ադրբեջանական Report.az կայքը:  Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1973 թվականին ծնված Իսլամ Խադիևը։ Փաստի առթիվ նախաքննություն է ընթանում:  

Կարդալ ավելին »

«Բոհեմ» թատրոնը կներկայանա պրեմիերայով

Նարեկ Դուրյանը «Բոհեմ» թատրոնում oգոստոսի 21-ին և 26-ին կներկայացնի նոր պրեմիերա՝ «Սիմա Դանսիկ»։   «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայացումը տիպիկ «բուլվարային» է՝ թեթև, արագ և էմոցիաներով լի.  «Այս ժանրը ամենասիրվածներից է թատերական աշխարհում, և մեր դերասանները լիովին կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մեծ ու մանրակրկիտ աշխատանք է տարված՝ պիեսի ընտրությունից մինչև ամենափոքր բեմական շարժում և ձևավորում, այնպես ...

Կարդալ ավելին »

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ գործում են նաև ստեղծագործական կենտրոններ, վերանորոգվում է: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ առաժմ շինարարություն է փորձասենյակների, միջանցքների ու սանհանգույցների հատվածում: «Շենքը լիովին վերանորոգվելու է: Այս պահին ընթանում է 1-ին փուլը, ինչը ներառում է ներքին հարդարումը, այսինքն, փոխվում են սանհանգույցները, հարդարվում են ներսի սենյակային հատվածներ, փոխվում են ջրահեռացման խողովակները, ինչպես նաև դռներն և պատուհանները», ...

Կարդալ ավելին »

Մահացել է հայկական թատրոնի անկրկնելի վարպետ Վիոլետա Գևորգյանը

80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը: «Կյանքից հեռացավ հայ թատրոնի թագուհին,անկրկնելի, մեծ դերասանուհին՝ մեր չքնաղ Վիոլետա Գևորգյանը։ Հայոց թատրոնը որբացավ նրա կորստով։ Լռեց բալի շուրթերով մեր հրաշքը»,- գրել է ամերիկաբնակ լրագրող, հեռուստահաղորդավարուհի Նունե Ավետիսյանը: Վիոլետա Գևորգյանը ծնվել է Թբիլիսիում՝ զինվորականի ընտանիքում։ Մանկությունն ու պատանկությունն անցել է Թբիլիսիում։ 1966 թվականին հաստատվել են Երևանում, որտեղ ընդունվել ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի դպրոց-ստուդիան հանդես կգա Երևանում

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի (ՄԽԱՏ) դպրոց-ստուդիան, որի ղեկավարը մանկավարժ, ռեժիսոր Վիկտոր Ռիժակովն է,  մայիսի 7-ին հանդես կգա Երևանում: Դպրոց-ստուդիան Երևանի Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի բեմում կներկայացնի «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» մանկական երաժշտական ներկայացումը (բեմադրությունը՝ Տատյանա Բուրելի): «Բի-Դուբի-Բուի գաղտնիքը» զարմանահրաշ ճամփորդություն է դեպի կախարդական աշխարհ։ Ներկայացման հերոսները ոչ միայն հրաշալի երգում ու պարում են, այլև տարբեր երաժշտական գործիքներ են ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը «Գոյ» թատրոնի ներկայացրած փաթեթը վերահասցեագրել է ԿԳՄՍ նախարարությանը

ՀՀ կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի՝ կառավարությանը ներկայացրած փաթեթին, որով թատրոնը խնդրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն: «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի ստեղծագործական խմբի այլ ներկայացուցիչների հետ ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ, ապրիլի 5-ին «Գոյ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց. «Այսօր նստացույցի երրորդ օրն է, ...

Կարդալ ավելին »

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը

Ավարտվել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգումը: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նշվեց, որ այս պահին շտկվում են թերությունները: Մշակութային օջախում, հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ, կթարմացվի գույքն ու կարդիականացվեն լուսային ու ձայնային համակարգերը: 

Կարդալ ավելին »

Գյումրու պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

 Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 18-ին և 19-ին  հյուրախաղերով հանդես կգա Երևանում։ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աճեմյանցիները թատերասերներին կներկայացնեն Լյուդվիգ Հարությունյանի բեմադրած Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» դրաման, ռեժիսորի ասիստենտ` Արտուշ Միքայելյան,  նկարչական ձևավորումը` Անտոն Քեշիշյանի, զգեստները` Լուսինե Խաչատրյանի, երաժշտությունը` ՀՈՂ-ի։ Թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը նշեց՝ ի սկզբանե նպատակը թատերասերներին Գյումրի բերելն էր, բայց Երևանում  ...

Կարդալ ավելին »

68 մլն 242 հազար դրամ՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային հատակի ձեռքբերմանը

Հայաստանի կառավարության որոշմամբ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների միջև կատարվել է վերաբաշխում 68 մլն 242 հազար դրամ գումարի շրջանակում: Գումարն ուղղվել է «Ալ. Սպենդիարյանի անվան  օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին անհրաժեշտ բալետային հատակի ձեռքբերմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Համաձայն հիմնավորման՝ թատրոնի բալետային թատերախմբի բնականոն գործունեության ապահովման համար ...

Կարդալ ավելին »
ajax-loader