Tag Archives: ֆինանսական

Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրենը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, որը Հայաստանում է՝ ուսումնասիրելու ՀՀ զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նախօրեին Նիշա Բիսվալը հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Կարդալ ավելին »

Նպաստել ֆինանսական գրագիտության բարձրացմանը․ մեկնարկել է Freedom Academy-ն

Հայաստանի պատմության թանգարանի դրամի սրահում տրվեց Freedom Broker Armenia-ի  կրթական նախաձեռնության՝ Freedom Academy-ի մեկնարկը։ Այս հարթակն  ուղղված է Հայաստանի բնակչության ընդհանուր ֆինանսական գրագիտության բարձրացմանը։ Հարթակի նպատակն է հանրահռչակել ոլորտին առնչվող գիտելիքները և չեզոքացնել ներդրումների մասին առասպելները։ Freedom Broker Armenia-ի գլխավոր տնօրենի տեղակալ Էդուարդ Սաֆարյանն արարողության ընթացքում ողջունեց մասնակիցներին՝ առանձնահատուկ կարևորելով, որ միջոցառումն անցկացվում է այս խորհրդանշական սրահում։ Նա շեշտեց, որ ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն փոփոխել է ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժի հրապարակման գործընթացը

Կենտրոնական բանկը թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով փոփոխություններ է իրականացրել  ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պատժամիջոցների հրապարակման գործընթացում: Մասնավորապես՝ 2024 թվականի հուլիսի 1-ից հետո ֆինանսական կազմակերպությունների կողմից թույլ տրված խախտումների համար Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի կողմից ֆինանսական կազմակերպության և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ հրապարակվելու է հետևյալ տեղեկատվությունը՝ խախտման հակիրճ նկարագրությունը, խախտման համար կիրառված պատասխանատվության միջոցի հանրամատչելի նկարագրությունը, պատասխանատվության ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով կգնի դրամանիշեր և ֆինանսական փաստաթղթեր

ՀՀ կենտրոնական բանկն (ԿԲ) իր դրամագիտական հավաքածուն համալրելու նպատակով ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից գնում է դրամանիշեր (թղթադրամներ/մետաղադրամներ) եւ ֆինանսական փաստաթղթեր, որոնք տարբեր ժամանակահատվածներում շրջանառության մեջ են եղել պատմական Հայաստանի տարածքում: ԿԲ-ից հայտնել են, որ կգնեն միայն այն դրամանիշերը եւ ֆինանսական փաստաթղթերը, որոնք ունեն բարձր աստիճանի պահպանվածություն եւ անհրաժեշտ են ԿԲ-ի դրամագիտական հավաքածուն համալրելու համար: Դրամանիշերի եւ ֆինանսական փաստաթղթերի գնման նպատակով ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և ՌԴ-ն կգործակցեն ֆինանսական գրագիտության ոլորտում

Ռուսաստանն ու Հայաստանը կհամագործակցեն ֆինանսական գրագիտության ոլորտում: «Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Բանկը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եւ Հայաստանի կենտրոնական բանկը ստորագրել են հուշագիր՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ համագործակցության մասին։ Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցություն եւ փորձի փոխանակում կրթական ծրագրերի եւ ուսումնական նյութերի մշակման եւ իրականացման գործում տարբեր թիրախային լսարանների համար, այդ թվում՝ սկսնակ ներդրողների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար»,- ...

Կարդալ ավելին »

Հայաստանն իր վրա կվերցնի ԼՂ կառավարության և քաղաքացիների ֆինանսական պարտավորությունների մեծ մասը

Լեռնային Ղարաբաղի կառավարության, վերջինիս կողմից ստեղծված հիմնադրամների, ԼՂ իրավաբանական և ֆիզիկական անձանց վերակառուցման ենթակա պարտավորությունները (պարտատոմսեր և վարկեր) Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի հանդեպ կազմում են շուրջ 315 մլրդ դրամ, Հայաստանի կառավարությունը պատրաստվում է իր վրա վերցնել այդ բեռի մեծ մասը: «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց Հայաստանի ֆինանսների նախարար Վահե ...

Կարդալ ավելին »
ajax-loader