Կասկած չկա, որ Չինաստանը 2025 թվականին կհասնի ՀՆԱ-ի 5% աճի։ Այդ մասին հայտարարել է Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Չժաո Չենսինը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Չժաոն ասել է, որ լիովին վստահ է դրանում, բայց չի մանրամասնել, թե ինչպես է Չինաստանը մտադիր հասնել դրան։ Նա սահմանափակվեց խոստմամբ, որ հանձնաժողովը երկրորդ եռամսյակում կներդնի նոր քաղաքականություն։ «Առաջին եռամսյակի նվաճումները ամուր հիմք դրեցին ամբողջ ...
Կարդալ ավելին »Tag Archives: տնտեսական աճ
Ամուլսարի հանքի գործարկմամբ կհասնենք բյուջեի հիմքում դրված տնտեսական աճին․ ֆինանսների նախարար
Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: Նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: Անդրադառնալով Ամուլսարի գործարկման վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նկատեց. «Ամուլսարի ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։ Նման կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ «Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով ...
Կարդալ ավելին »ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2025թ. հունվար-փետրվար ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական աճի տեմպը բավական արագորեն դանդաղում է։ Պատճառը հիմնականում այն է, որ չեզոքանում են արտաքին գործոնները, որոնց արդյունքում ՀՀ-ում աճում էր վերաարտահանումը՝ նպաստելով ՏԱՑ-ի աճին։ Արդյունքում փետրվարին ՏԱՑ-ը կազմել է ընդամենը 1.5%, ինչը մտահոգիչ է, քանի որ նման միտումների շարունակման պարագայում տարեկան տնտեսական աճը բավական ցածր կլինի։ Արտաքին ...
Կարդալ ավելին »2024-ի տնտեսական աճը 2023-ի համեմատ էական ցածր կլինի. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում դրսևորել է դանդաղման միտում՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարիների բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Նախորդ տարվա աճ ապահովող գործոնների (դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի ներհոսքը, արտահանման աճը և այլն) դրական ազդեցություններն ապահովել են բարձր տնտեսական աճ 2024թ. տարեսկզբին, սակայն աճն աստիճանաբար դանդաղել ...
Կարդալ ավելին »2025-ին տնտեսական աճը կանխատեսվում է 5,6 տոկոս
Նախատեսվում է, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5,6 տոկոս։ Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք կանխատեսում ենք, որ 2025 թվականին տնտեսական աճը կկազմի 5,6 տոկոս։ Դեֆլյատորը կաճի 3,5%-ով, իսկ ՀՆԱ-ի անվանական չափը կկազմի 11 տրլն 50 միլիարդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը։ Նախարարը ...
Կարդալ ավելին »Վարդան Ջանյանը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու 3 ամենաարագ ուղիների մասին
Պղինձը, մոլիբդենը և մի քանի այլ մետաղներ վճռորոշ դեր կխաղան կանաչ տնտեսության անցման գործում, առանց դրա անցումը հնարավոր չի լինի։ Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։ «Որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2035 թվականը պղնձի պահանջարկը գրեթե կկրկնապատկվի, մինչդեռ արտադրությունն այս տեմպերին չի ...
Կարդալ ավելին »Գնաճը կազմել է 0.8 տոկոս. տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ-ից: 2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում տնտեսական աճի ամենամեծ տոկոսը բաժին է ընկել Հայաստանին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը 2024 թվականի առաջին եռամսյակում կազմել է ավելի քան 5 %։ Այդ մասին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ Նովոսիբիրսկում ելույթ ունենալով «Արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ» խորհրդաժողովում։ «ԵԱՏՄ-ում 2023 թվականի տնտեսական ցուցանիշները կայունորեն աճում են: Այսպես, ԵԱՏՄ ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կազմել է 3,8 %, ինչը բարձր է համաշխարհային ...
Կարդալ ավելին »Միջազգային կառույցները ՀՀ տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը: Նա նշել է, որ հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ըստ նրա՝ 2024 թվականի համար միջազգային տարբեր կազմակերպություններ և ֆինանսական շուկայի մասնակիցներ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 ...
Կարդալ ավելին »