Ավարտվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգումը: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ճանապարհահատվածը ավտոկայանատեղիի չվերածելու համար հանձնարարվել է պարեկային ծառայության հետ համապատասխան աշխատանքներ տանել: Նշվել է, որ այս շաբաթ կմեկնարկի Ալ. Թամանյանի հուշարձանի հարակից տարածքի բարեկարգումը:
Կարդալ ավելին »