Շիրակի մարզի համայնքներից 2025 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացվել է սուբվենցիոն 38 ծրագիր՝ 132 ենթածրագրով: Մարզի 6 համայնքից ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, նշված գումարի ՀՀ կառավարության համամասնությունը 6 մլրդ 412 մլն 584 հազար 880 դրամ (56.6%) է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 892 մլն դրամով: Ծրագրերով ...
Կարդալ ավելին »Tag Archives: համայնք
Դատախազության հայցերից մեկով վերականգնվել է Երևան համայնքին պատճառված 80 հազար ԱՄՆ դոլարի վնասը
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն ...
Կարդալ ավելին »17 համայնքում 27 սուբվենցիոն ծրագրի համար հատկացվեց 1 մլրդ 682 մլն դրամ
Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 682 մլն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: «Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 մլրդ 75 մլն դրամ 2025 թվականի ընթացքում»,- ասաց նախարարը: Վարչապետ ...
Կարդալ ավելին »Գավառի նախկին ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով մոտ 27 մլն ՀՀ դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ Դ.Հ.-ի օժանդակությամբ ...
Կարդալ ավելին »Պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 42 միլիոն դրամի վնաս, որից վերականգնվել է շուրջ 28 միլիոն դրամը. դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 22-ին ամփոփվել են Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ Դավիթ ...
Կարդալ ավելին »1 մլրդ դրամի սուբվենցիա կտրամադրվի 21 համայնքի
2025-ի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 1 մլրդ դրամի չափով նախատեսված է սուբվենցիաների տրամադրում 21 համայնքի: Այդ համայնքները Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ծաղկահովիտ համայնքներն են, Արարատի մարզի՝ Մասիս, Արմավիրի մարզի՝ Արմավիր, Արաքս, Խոյ, Գեղարքունիքի մարզի՝ Գավառ, Լոռու մարզի՝ Վանաձոր, Փամբակ, Ստեփանավան, Կոտայքի մարզի՝ Աբովյան, Բյուրեղավան, Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի՝ Գյումրի, Ախուրյան, Վայոց ձորի մարզի՝ Ջերմուկ, Արենի, Եղեգիս, ...
Կարդալ ավելին »Աննա Վարդապետյանը հանձնարարել է կիրառել դատախազական ներգործություն՝ վերականգնելու պետության և համայնքի վնասները
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության ...
Կարդալ ավելին »Ֆերիկ համայնքում տեղի կունենա մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի կունենա համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 6-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ...
Կարդալ ավելին »Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Ապրիլի 29-ին Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության ստեղծման 35-ամյակին։ Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը՝ ընդլայնված իրականության էֆեկտներով։ Քարտեզի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման ...
Կարդալ ավելին »Կառավարությունն առաջարկում է մարզերում համայնքային մասհանումներ իրականացնել
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 տոկոսի մասով: Հարցը քննարկվել է ՀՀ կառավարության նիստում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրել է, որ նախկինում իրավական կարգավորումներ էին իրականացրել, որի արդյունքում 2023 թ. գործընթացը բյուջետավորվել է, արվել են հաշվարկներ, ներկայացվել են ...
Կարդալ ավելին »