Tag Archives: ՌԴ նախագահ

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին

Տեղի է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։  Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել  է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։  Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

Կարդալ ավելին »

ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն նաև Ռուսաստանի վերահսկողության տակ անցած նոր շրջաններում․ ՌԴ ԿԸՀ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել նախագահի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում ՌԴ վերահսկողության տակ անցած շրջաններում՝ չնայած ռազմական դրությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ ԿԸՀ անդամները նման որոշում են կայացրել Անվտանգության դաշնային ծառայության, Պաշտպանության նախարարության և Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների, ինչպես նաև մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների հետ խորհրդակցություններից հետո։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader