Tag Archives: Էր Ռիադ

Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններն Էր Ռիադում վերսկսվել են

Ռիադում ՌԴ եւ ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։ Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի պալատներից մեկում՝ Դիրիայի Ալբասատին համալիրում, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։ Մոսկվան բանակցություններում ներկայացնում են Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Վաշինգտոնը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլթցը եւ Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների ողջ համալիրի վերականգնման հարցը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների գագաթաժողովի եւ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ հնարավոր բանակցությունների նախապատրաստումը։

Կարդալ ավելին »

Էր Ռիադը կարգելափակի COP28-ի փաստաթուղթը, եթե այնտեղ լինի հանածո վառելիքից հրաժարվելու դրույթ

Սաուդյան Արաբիան մտադիր է արգելափակել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) ամփոփիչ փաստաթուղթը, եթե այնտեղ լինի վառելիքի հանածո տեսակներից աստիճանաբար հրաժարվելու մասին դրույթ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության աղբյուրը։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի բանակցությունները, որոնց ընթացքում պատվիրակությունները քննարկում են ամփոփիչ փաստաթղթի նախագիծը, մտել են փակուղի։ COP28-ի մասնակիցների մեծ մասը, այդ թվում՝ Եվրամիության երկրների պատվիրակությունները, պնդում են ...

Կարդալ ավելին »
ajax-loader