Tag Archives: կրեդիտ

Հայտարարագիր լրացրած 33.104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այդ մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդալ ավելին »

30 կրեդիտ՝ մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտությունների ձեռքբերման  համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ձեռքբերելու նպատակով առնվազն 30 կրեդիտ շնորհելու կարգը: Այd մասին հայտնում են ԿԳՄՍՆ–ից։ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է՝  ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում ...

Կարդալ ավելին »

Ներդրվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկած մաքսային բարեփոխումների շրջանակում, արդեն իսկ կիրառության մեջ է մտել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորումը պահպանելու կրեդիտային համակարգը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ Կրեդիտային համակարգի ներդրման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետն այդ որակավորումը կարող է պահպանել հաշվետու ժամանակշրջանում իր գործունեության արդյունքների, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցության համար իրեն շնորհվող միավորների բավարար քանակ ապահովելու դեպքում։ Հաշվետու ժամանակաշրջան է համարվում ...

Կարդալ ավելին »

Մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթությամբ մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, կարող են դասավանդել

«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորմամբ՝ մանկավարժի որակավորում չունեցող բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, որոնք ձեռք են բերել 30 կրեդիտ, հնարավորություն ունեն դասավանդել դպրոցներում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համաձայն օրենքի վերոնշյալ դրույթի՝ եթե առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնում է չլրացված, ապա այդ տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն ...

Կարդալ ավելին »

Քրեակատարողական ծառայողը 2 տարի անընդմեջ կրեդիտներ չհավաքելու դեպքում կազատվի աշխատանքից

Հայաստանում օրենքի նոր նախագծով նախատեսվում է քրեակատարողական ծառայողին ազատել աշխատանքից, եթե նա երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանա: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Ներկայումս քրեակատարողական ծառայողի համար վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ ...

Կարդալ ավելին »
ajax-loader