Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևան համայնքին պատճառած վնասի համար մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` առանց համապատասխան իրավական ...
Կարդալ ավելին »Tag Archives: վնաս
Դատախազական ակտի կիրառմամբ վերականգնվել է պետությանը պատճառված 514 մլն դրամ վնասը
2023 թվականի հունիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե՝ անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու վերաբերյալ։ 2023 թվականի հունիսի 23-ին վարույթն իրականացնող մարմինը, արձաագրելով, որ հաղորդումը չի պարունակում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ, քրեական վարույթ չի նախաձեռնել, ինչի մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: 2023 թվականի հունիսի 26-ին դատախազը չի հաստատել քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու ...
Կարդալ ավելին »Պետությանը պատճառվել է մոտ 1,8 մլրդ դրամի վնաս. հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ...
Կարդալ ավելին »2023թ․ առաջին կիսամյակում վերականգնվել է 15 մլրդ. 825 մլն. դրամի գույքային վնաս․ ՔԿ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի և դրա վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ. 735 մլն. ՀՀ դրամի չափով վնաս։ Մասնավորապես վերականգնվել է ՝ պետությանը ...
Կարդալ ավելին »Կապանի երաժշտական դպրոցի տնօրենն ապօրինի գործունեությամբ պետությանը պատճառել է վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Լ. Վ.-ն, զբաղեցնելով «ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ ՀՀ պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակելով 1 մլն 816 հազ. ՀՀ դրամ: Ինչպես տեղեկանում ենք Հահակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, ...
Կարդալ ավելին »«Բազալտշինի» նախագահը վերականգնել է Արմավիրի քոլեջին պատճառված վնասը
«Բազալտշին» ընկերության նախագահը վերականգնել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին պատճառված 33 մլն դրամ վնասը: Այդ մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: «Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ...
Կարդալ ավելին »Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրին պատճառված 8 մլն դրամ վնասը վերականգնվել է. դատախազը գործն ուղարկել է դատարան
Ա.Ա.-ն, զբաղեցնելով «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, 2015 թվականից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում, տեղեկացված լինելով ՊՈԱԿ-ում դաստիարակի մեկ դրույք ազատ հաստիքի մասին, պաշտոնական կեղծ փաստաթղթերով իր ծանոթ Լ.Ս.-ին ձևակերպել է նշված հաստիքին: Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն գլխավոր հաշվապահ Ն.Ա.-ի և ՊՈԱԿ-ի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով ...
Կարդալ ավելին »Աստղաձորի նախկին ղեկավարի անփութության հետևանքով համայնքին 10 մլն դրամի վնաս է պատճառվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախկին Աստղաձոր համայնքի (ներկայում Մարտունի խոշորացված համայնքի Աստղաձոր բնակավայր) օրինական շահերին պատճառել է 10.049.760 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս՝ այդ կերպ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ...
Կարդալ ավելին »Վերականգնվել է պետությանը պատճառած 43.036.149 դրամ վնաս․ ԱԱԾ
2023թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 287 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 98 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 66 նյութ, որոնց մի ...
Կարդալ ավելին »Վերականգնվել է պետությանը պատճառված 1 մլրդ 326 մլն 753 հազար դրամը
2023 առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում առկա քրեական վարույթներով (նախաձեռնման պահին) արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 17 մլրդ 443 մլն 794 հազար 357 դրամի վնաս: Դրանից 17 մլրդ 374 մլն 223 հազար 844 դրամը պետությանը պատճառված վնասի չափն է, 69 մլն 570 հազար 513 դրամը՝ համայնքներինը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Նշված ժամանակահատվածում ...
Կարդալ ավելին »