Tag Archives: վնաս

Արարատում ապօրինի ձեռնարկատիրության պատճառած 15 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: Դատախազությունից հայտնում են, որ 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն ...

Կարդալ ավելին »

Կինը փայտով հարվածել է ամուսնուն՝ պատճառելով միջին ծանրության վնաս. դատախազը գործն ուղարկել է դատարան

2022 թվականի դեկտեմբերին Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրերից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Կ.Մ.-ն փայտով դիտավորությամբ հարվածել է իր ամուսնու՝ Ռ.Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ կողոսկրերի կոտրվածքների ձևով: Դատախազությունից հայտնում են, որ դատախազը 2023 թվականի մայիսի 15-ին Կ.Մ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (առողջությանը միջին ծանրության ...

Կարդալ ավելին »

Աննա Վարդապետյանը հանձնարարել է կիրառել դատախազական ներգործություն՝ վերականգնելու պետության և համայնքի վնասները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում խորհրդակցություն է անցկացրել մարզի դատախազությունում: Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Արագածոտնի մարզի նորանշանակ դատախազ Գևորգ Սարգսյանը և մարզի դատախազության ...

Կարդալ ավելին »

Առանց ակցիզի ծխախոտի իրացման փորձ անողները վերականգնել են պետությանը հասցված 135 մլն 815 հազար 763 դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135 մլն 815 հազար 763 ՀՀ դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը: «Քրեական վարույթի ...

Կարդալ ավելին »

Տավուշում ապօրինի անտառահատման վնասի չափն 9 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում օգոստոսի 24-ին խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի Դատախազության՝ Իջևանում տեղակայված նստավայրում: Դատախազությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, մարզի՝ իրավապահ մարմինների ղեկավար կազմն ու Տավուշի մարզի դատախազության դատախազները: Մարզի ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից:  «2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը): 2024 ...

Կարդալ ավելին »

Կրիպտոնախագծերին հասցրած վնասն աճել է մինչև 572 մլն դոլար

Ապրիլ-հունիս ժամանակահատվածում հաքերային հարձակումների և խարդախության 72 միջադեպի արդյունքում կրիպտոարդյունաբերությունը կորցրել է 572․7 միլիոն դոլար: Այս մասին ասվում է Immunefi-ի զեկույցում: Ցուցանիշն աճել է 70․3%-ով ՝ առաջին եռամսյակի 336 մլն դոլարի համեմատ և 112%-ով ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (265․5 մլն դոլար): «Այս եռամսյակում երևում է, թե հաքերներն ինչպես կարող են լինել ամենակործանարարը կրիպտոարդյունաբերության համար. մեկ հաքերային հարձակումը միլիոնավոր վնասներ է ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 439 միլիոն դրամի վնասը

 Հայաստանի Հանրապետության պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը վերականգնվել է: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն:  «Արարատի մարզի համայնքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ս. Բ.-ն, տեղեկացված լինելով տնտեսական գործունեություն ծավալող խոշոր ընկերություններից մեկի սեփականատեր Դ. Ղ.-ի կողմից նույն մարզի Շահումյան համայնքում գտնվող և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առանց համապատասխան թույլտվության 265961,82 քմ մակերեսով ջերմոցային համալիր կառուցելու մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ...

Կարդալ ավելին »

Կայացել է Լոռիում և Տավուշում վնասները գնահատող հանձնաժողովի առաջին նիստը

ՀՀ ներքին գործերի նախարարությունում մայիսի 30-ին տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Մասնակցել են նաև տարբեր նախարարությունների և Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ աղետների հետևանքների ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը կգույքագրի Լոռու և Տավուշի ջրհեղեղի հետևանքով մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը  հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ: «Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: ...

Կարդալ ավելին »
ajax-loader