Tag Archives: բախում

Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի պատճառով Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջև անցկացված բազմահազարանոց բողոքի ակցիայի ընթացքում ապրիլի 28-ին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ցույցի մասնակիցները խորհրդարանից պահանջել են հրաժարվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումից, որն, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքը։ Ընդդիմադիր կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները հանրահավաք են հայտարարել ...

Կարդալ ավելին »

Պակիստանում միջցեղային բախումների զոհ է դարձել մոտ 50 մարդ

Պակիստանում թշնամի ցեղախմբերի միջև զինված բախումների հետևանքով վերջին վեց օրվա ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել: Ցեղախմբերի ավագներին հաջողվել է հրադադարի հասնել։ Այդ մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։ Բախումները տեղի են ունեցել Խայբեր Փախտունխվայի նահանգի Կուրրամի շրջանում․ միմյանց թշնամի ցեղախմբերի զինյալների միջև փոխհրաձգություններ են սկսվել հողային վեճերի և կրոնական տարաձայնությունների պատճառով: Բախումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 29-ը, երբ ցեղախմբերի ...

Կարդալ ավելին »

Լիբանանում փախստականների ճամբարում բախումների ժամանակ 15 մարդ է զոհվել

Սեպտեմբերի 13-ի երեկոյան Լիբանանի Այն էլ Հելվա փախստականների ճամբարում պաղեստինյան «ՖԱԹՀ» կուսակցության մարտական թևի և պաղեստինյան ավազակային կազմավորումների միջև վերսկսված զինված բախումների զոհ է դարձել 15 մարդ, ևս 150-ը վիրավորել է։ Ինչպես տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Այն էլ Հելվա ճամբարում պաղեստինյան զինված կազմավորումների միջև հերթական բախումների հետևանքով ...

Կարդալ ավելին »

Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների

Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ ...

Կարդալ ավելին »
ajax-loader