Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտը միավորող MANOR տնտեսական շահերի միավորումը Հայաստանում է՝ անցկացնելու 30-րդ տարեկան համագումարը, որը մեծ հնարավորություն է ֆրանսիացի զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնելու, Ֆրանսիայից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու տեսանկյունից։ MANOR-ը միավորում է Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի 80 ընկերություն՝ ունենալով 450 ֆիզիկական վաճառքի կետ և 2,5 միլիարդ եվրո տարեկան շրջանառություն։ Սա Հայաստանի համար կարևոր տնտեսական միջոցառում է, քանի որ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ֆրանսիա
ՊՆ-ն մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Սուրեն Պապիկյան
ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի ...
Կարդալ ավելին »Պատրաստվում ենք Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ կա ծրագիր, որի վրա դեռ աշխատում ենք և հույս ունեմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կհամաձայնեցնենք։ Նա պարզաբանել է, որ խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի։ Կառավարության ղեկավարը հավելել է, որ արդեն իսկ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը շարժել է ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության ...
Կարդալ ավելին »Օլիվիե Ժիրուն վերադարձավ Ֆրանսիայի առաջնություն
Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (57 գոլ), աշխարհի չեմպիոն Օլիվիե Ժիրուն վերադարձավ Ֆրանսիայի առաջնություն։ 38-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Լիլի» հետ, հաղորդում է ակումբի կայքը։ Հունիսի 30-ին ավարտվել էր Օլիվիե Ժիրուի պայմանագիրն ամերիկյան «Լոս Անջելեսի» հետ, եւ նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել «Լիլին»։ Ժիրուն 2024թ․ ամռանն էր տեղափոխվել «Լոս Անջելես», որի կազմում անցկացրել է 37 հանդիպում, ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված գործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական բնույթ. դեսպան Խաչատրյան
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը կարծում է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը պետք է դիտարկել երկու երկրների միջև բազմաոլորտ, բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։ Դեսպանը նման կարծիք է հայտնել Գորիսում ընթացող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։ «Բազմիցս նշվել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմական մեծ հետագիձ՝ հիմնված ընդհանուր արժեքների, պատմական ամուր կապերի վրա։ Այսօր Հայաստանը և Ֆրանսիան՝ որպես ...
Կարդալ ավելին »Իրանի խորհրդակցությունները «եվրաեռյակի» երկրների հետ չեն կայանա. Ֆրանսիայի ԱԳՆ
Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 2-ին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ, չեն կայանա։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Պետք է կայանար պլանավորված տեխնիկական հանդիպում ԱՄՆ-ի և Իրանի բարձր մակարդակի հանդիպումից առաջ։ Քանի որ այդ ...
Կարդալ ավելին »Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի
Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփիի (7,3 միլիարդ դոլար) 26 հատ Rafale Marine կործանիչ վաճառելու շուրջ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։ Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն և Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը։ Նաև առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության ...
Կարդալ ավելին »Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը
Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Բաքվի «անընդունելի արտահայտությունների» պատճառով
Ֆրանսիան նոյեմբերի 19-ին կանչել է երկրում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևային՝ COP29-ի համատեքստում «Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին Ադրբեջանի իշխանությունների կողմից արված անընդունելի արտահայտությունների» պատճառով։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարարության հաղորդագրությունը։ «Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է դադարեն», – նշված է հաղորդագրության մեջ։ Նախարարությունը չի հստակեցրել, թե խոսքը Բաքվի որ արտահայտությունների մասին է, սակայն Ֆրանսիայի էկոլոգիական անցման նախարար Անյես Պանիե-Ռունաշերը ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում Հայաստանը ներկայացնող նկարչուհի Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի
Ֆրանսիայում՝ Բուշ դյու Ռոնում, կայացած մեծ ցուցահանդեսին, որին մասնակցել են նկարիչներ տարբերերկրներից, Հայաստանը ներկայացնող վաստակավոր գեղանկարիչ, խեցեգործ, քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Լուիզա Գրագատին արժանացել է ոսկե մեդալի։ Այդ մասին նա հայընել է «Հազարան բլբուլ» հաղորդաշարի ժամանակ։ Նկարչուհին հանդես է եկել նաև հայտարարությամբ։ «Աշխարհի ցանկացած կետում, որտեղ կլինի հայ համայնք, հայկական եկեղեցի և անհրաժեշտություն կլինի ստեղծել կամ վերականգնել եկեղեցիական պատկերներ, ...
Կարդալ ավելին »