Tag Archives: խոշոր հարկատու

Ամերիաբանկը և Արդշինբանկը՝ ՀՀ խոշոր հարկատուների թոփ 5-ում

 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկը և Ամերիաբանկը, որոնք պետական գանձարան են վճարել, համապատասխանաբար, 28 մլրդ դրամ և 21.4 մլրդ դրամ։ Ընդ որում, Արդշինբանկը տարեկան կտրվածքով ավելացրել է բյուջեի հատկացումները 4,8 անգամ, իսկ Ամերիաբանկը՝ 22,3 տոկոսով, ինչը թույլ է տվել առաջինին 21-րդ հորիզոնականից բարձրանալ 4-րդ, իսկ երկրորդին՝ 6-րդից 5-րդ: ...

Կարդալ ավելին »

Առաջինն Ամերիաբանկն է․ խոշոր հարկատու բանկերի մուծման ծավալն աճել է 25.69%-ով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են Հայաստանում գործող առևտրային բանկերը, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկը։ 2025թ. հունվար-մարտ ամիսների արդյունքներով բանկային համակարգի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 3.442 մլրդ դրամ՝ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ ...

Կարդալ ավելին »

ՀՀ խոշոր հարկատուներ. 1-ին եռամսյակում առաջատարը Գազպրոմ Արմենիան է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Առաջատար տասնյակ Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 19.90 մլրդ դրամ, ինչը 2024թ. 18.16 մլրդ դրամ ցուցանիշից ավել է 1.74 մլրդ դրամով կամ 9.57%-ով։ 2024թ. հունվար-մարտին ընկերությունը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 81,4%-ը Երևանից է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...

Կարդալ ավելին »

Ինչպես են տեղակայված բանկերը 1000 խոշոր հարկատուների ցանկում․ ՀԲՄ վերլուծությունը

Հայաստանի 18 առեւտրային բանկից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում է դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, նրանցից 15-ը ընդգրկվել է առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: 9 ամսվա ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%: Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) վերլուծել է առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առեւտրային բանկերի ընդգրկվածության ...

Կարդալ ավելին »
ajax-loader