Tag Archives: Արարատ

Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար

Հայաստանի դատախազությունը հայտնում է, որ Արարատի մարզի Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ «Ա.Թ.-ն, լինելով Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառք: Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել ...

Կարդալ ավելին »

Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցները կունենան քիմիայի, ֆիզիկայի, ՏՏ-ի և այլ լաբորատորիաներ

Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները կունենան ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Կառավարության հերթական նիստին հավանություն տրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց՝ նախագծով առաջարկում են հավանություն տալ Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի ...

Կարդալ ավելին »

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի Արարատի hատվածը նորոգվել է

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

Կարդալ ավելին »

Վարչապետին են ներկայացվել Արարատի մարզպետարանի իրականացրած ծրագրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի՝ 2022 թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Անդրանիկ Թևոնյանը և այլ պաշտոնատար անձինք: ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ հորը սպանելու փորձի կասկածով

Արարատի մարզի 37-ամյա բնակիչը 2023 թվականի հունիսի 15-ին ժամը 12:00-ի սահմաններում, մտնելով Մասիս քաղաքում գտնվող իրենց տան հյուրասենյակ, տեսել է, որ 55-ամյա մորեղբայրը, ալկոհոլի ազդեցության տակ, բարձը դնելով անկողնային հիվանդ 89-ամյա պապի գլխին, փորձել է խեղդել նրան: 37-ամյա տղամարդն անմիջապես նրան քաշել է մի կողմ և բարձը ձեռքից վերցրել: Այնուհետև տան բակում գտնվող ավտոտնակում 55-ամյա տղամարդը, դանակը ձեռքին, հարձակվել է ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզային վարչության օպերլիազորները ծեծել են քննիչին, նրանցից մեկը նաև թմրամիջոց է իրացրել

Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերլիազորներ Վ.Ս.-ն և Ս.Ք.-ն, հանցավոր համաձայնության գալով, 2022 թվականի հոկտեմբերի 3-ին ծեծի են ենթարկել ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Ն.Բ.-ին՝ պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: Ինչպես տեղեկանում ենքՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննված վարույթով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ օպերլիազոր Վ.Ս.-ն զբաղվել է թմրամիջոցի ապօրինի իրացմամբ. իր ...

Կարդալ ավելին »
ajax-loader