Tag Archives: Արարատ

Հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում մարզահամալիրների կառուցման ծրագիրը

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։ ԿԳՄՍՆ–ից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում հուլիսի 23-ին գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այդ մասին հայտնում են Փրկարար ծառայությունից Հուլիսի 23-ին ժամը 10:30-14:30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաշչակներ կգործարկվեն Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան, 5-րդ զանգվածի Ա. Միկոյան, 6-րդ զանգվածի Լյուքսեմբուրգի, 7-րդ զանգվածի Կարախանյան, 8-րդ զանգվածի Մինսկի, 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցների, ինչպես նաև Գայի պողոտայի և Բագրևանդ թաղամասի մի շարք ...

Կարդալ ավելին »

ՔԿ նախագահին է ներկայացվել նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզային քննչական վարչության աշխատանքը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցել են Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը, մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության մարզային կառույցների ղեկավարները, մարզային քննչական վարչության քննիչները:   Տիգրան Շոխոյանը Քննչական կոմիտեի նախագահին է ներկայացրել 2024 թվականի ընթացքում Արարատի ...

Կարդալ ավելին »

Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում մարտի 29-ին տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։  Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգի ընթացքում կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Արարատում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման ...

Կարդալ ավելին »

Արարատում ապօրինի ձեռնարկատիրության պատճառած 15 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Երևան քաղաքի բնակիչը 2017 թվականին Արարատի մարզի Մասիս քաղաքում ձեռք է բերել 0,5 հա արտադրական նշանակության տարածք, հիմնել է փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) և 2019 թվականի վերջին սկսել օղիների արտադրություն՝ առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրված հատուկ թույլտվության: Դատախազությունից հայտնում են, որ 2020 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում Ընկերության կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 15 միլիոն ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզի Հնաբերդ գյուղում հին դպրոցի շենքում մանկապարտեզ կտեղակայվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում որոշեց Արտաշատ համայնքի Հնաբերդ գյուղի Նարեկացի փողոց 22 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 410,9 քմ մակերեսով դպրոցի հին շենքը և դրա սպասարկման և օգտագործման համար հատկացված 0.25 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերել Արտաշատ համայնքին՝ համայնքում երիտասարդական և մանկական կենտրոն ստեղծելու նպատակով, որտեղ կգործեն մարզական խմբեր, ինչպես նաև առկա պարի խումբը։ Ներկայումս Արտաշատ համայնքի Հնաբերդ բնակավայրի ...

Կարդալ ավելին »

Արարատի մարզում կիսապատրաստվածքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները Վարդուհի Առուշյանին պատկանող կիսապատրաստվածքի արտադրամասում իրականացրել են ստուգում (Արարատի մարզ, գ․ Սիս), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝   – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, – շինությունները չեն ապահովվել ...

Կարդալ ավելին »

Պրոբացիայի շահառուների համար գործող «Ուսումնական կենտրոնը» Արարատից կտեղափոխվի Երեւան

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում  Տարածք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԵԽ -ի աջակցությամբ «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակներում 2022-ի դեկտեմբերին Արարատ քաղաքում հիմնվել է «Ուսումնական կենտրոն», որտեղ պրոբացիայի շահառուների համար իրականացվում են «Կահույքաշինության հիմունքներ», «Կարի հիմունքներ», «Կոսմետոլոգիական հմտություններ» և «Վարսավիրական հմտություններ» մասնագիտություններով դասընթացներ։ Հաշվի առնելով Երևանում հաշվառված պրոբացիայի ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870 հազար ...

Կարդալ ավելին »
ajax-loader