Tag Archives: Կարեն Խաչանով

Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման աղյուսակում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը պահպանել է դիրքը ATP դասակարգման նոր աղյուսակում: Ապրիլի 15-ին վարկանիշային աղյուսակում Խաչանովը կրկին 17-րդն է, ինչպես նախորդ շաբաթ: Առաջին հնգյակում փոփոխություն չկա, միմյանց հաջորդում են Նովակ Ջոկովիչը, Յանիկ Սիները, Կարլոս Ալկարասը, Դանիել Մեդվեդևը, Ալեքսանդր Զվերևը: Լավագույն տասնյակում են նաև Կասպեր Ռուդը, Ստեֆանոս Ցիցիպասը, Անդրեյ Ռուբլյովը, Հուբերտ Հուրկաշը, Գրիգոր Դիմիտրովը:

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Մայամիի «Մաստերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում է: Տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց աշխարհի 21-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի հետ: Մոտ 3 ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ երեք սեթերից հետո` 6:1, 5:7, 7:6 հաշվով: Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է:

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը հաղթեց 4 սեթում և դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջան

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) երրորդ շրջանում է: Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովի մրցակիցն աշխարհի 101-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ ԱլեքսանդրԿովաչևիչն էր: Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 6:4, 6:3, 6:4, 3:6 հաշվով: Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 ...

Կարդալ ավելին »

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությանը

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց (Australian Open) առաջնությունում: Մելբուրնում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում  Կարեն Խաչանովը մրցեց Գերմանիան ներկայացնող Դանիել Ալտմայերի հետ: 4 ժամից ավելի ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 7:5, 3:6, 7:6, 7:6 հաշվով: Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: ...

Կարդալ ավելին »

Թենիսիստ Կարեն Խաչանովը ֆրանսիական ATP մրցաշարի քառորդ եզրափակչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարում։ Տղամարդկանց մենախաղում Խաչանովը մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղից հետո առավելության հասավ  ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ...

Կարդալ ավելին »
ajax-loader