Tag Archives: Եղվարդ

Նոյեմբերի 11-ից կվերաբացվի Միգրացիայի ծառայության Եղվարդի բաժինը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղվարդի բաժինը նոյեմբերի 11-ից կվերաբացվի: Այդ մասին տեղեկացնում են Միգրացիայի ծառայությունից՝ նշելով, որ այն գործելու է Եղվարդ քաղաքի Շիրակի 2 հասցեում։  «Եղվարդի բաժնի հիմնանորոգումն ավարտվել է, այսուհետ ծառայությունները մատուցվելու են վերոնշյալ հասցեում»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին

Հունիսի 18-ին, ժամը 16.20-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրել էր, որ Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի տներից մեկը շտապ ոստիկան մոտենա: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին՝ պատճառելով ...

Կարդալ ավելին »

Եղվարդի խճուղում մեքենան դուրս է եկել ճանապարհից և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ

Մայիսի 12-ին` ժամը 23:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Լ, ծնված ...

Կարդալ ավելին »

Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու

Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները մեկնարկելու են նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ից, ինչով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանք՝ առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:  Երևանի քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Կարդալ ավելին »
ajax-loader