Tag Archives: բժշկական կենտրոն

Սպիտակի բժշկական կենտրոնի համար նոր շենք կկառուցվի

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացրեց: Հիմնավորման մեջ նշվում է, որ Սպիտակի համայնքապետը Պետական գույքի կառավարման կոմիտե է  ներկայացրել  Սպիտակի ավագանու որոշումը, որով նախատեսվում է Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղի 33/1 հասցեում գտնվող 3․4202 հեկտար մակերեսով հողամասը «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի արդիականացման նպատակով նոր շենք կառուցելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարությունը որոշեց տվյալ անշարժ գույքը ամրացնել ...

Կարդալ ավելին »

Պետությունը աճուրդով վաճառում է Աբովյանի բժշկական կենտրոնի հետնամասի անշարժ գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում պետական գույքն աճուրդով օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի թիվ 6/29 հասցեում գտնվող 1846,3 քմ մակերեսով անշարժ գույքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված  0,1702 հեկտար մակերեսով հողամասի մասին է: Նախագծում նշված գույքը կառուցված է եղել 1985-ին ...

Կարդալ ավելին »

Երևանի բժշկական կենտրոններից մեկի բակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 82 բուժառու

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին ժամը 20:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ինչ փրկարարների կանչի վայր հասնելը կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի: Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած ...

Կարդալ ավելին »

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցվի։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց, թե կառուցման աշխատանքները ի՞նչ փուլում են: Ավանեսյանը պատասխանեց, որ 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։ Վարչապետը մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է համարում։ «Տարածքային համաչափ զարգացում ասելով՝ մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ ...

Կարդալ ավելին »

Առողջապահության նախարարը՝ 2024-ին բժշկական կենտրոններում շինարարական աշխատանքների մասին

Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները: 2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին ոլորտի կապիտալ ծախսերին հատկացվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader