Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին ժամը 20:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի բակում։
Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, ինչ փրկարարների կանչի վայր հասնելը կենտրոնի աշխատակիցները տարհանել են 67 բուժառուի:
Փրկարարները հոսանքազրկել են շենքը և տարհանել 15 բուժառուի․ տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։35-ին, մարվել՝ 20։51-ին։ Այրվել են բակում կուտակած կենցաղային իրեր, մասամբ ջերմահարվել են 1-ին և 2-րդ հարկերի պատուհանների շրջանակները: