Tag Archives: Գյումրի

Գյումրիում ավագանու ընտրությունը՝ մարտի 30-ին․ հայտերն ընդունվում են այսօրվանից

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստին նշանակել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության օրը: Ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։ Հանձնաժողովը հաստատել է նաև ընտրությունների անցկացման և նախապատրաստման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը՝ մինչեւ ...

Կարդալ ավելին »

Ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և նրա թիկնապահը՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Տեղեկությունը հաստատեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Երկու անձ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են և տեղափոխվել քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն»,- ասաց Սարգսյանը։  Վարդան Ղուկասյանի «Ֆեյսբուքի» էջում տարածած հայտարարության համաձայն՝ նա և նրա ...

Կարդալ ավելին »

Գյումրիում աղջիկն ու տղան կեղծ թղթադրամներ են իրացրել. երիտասարդը կնոջ հագուստով և կեղծամով է եղել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 17-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ 20-ամյա աղջիկ և 18-ամյա երիտասարդ, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի կրպակում իրացրել են կեղծ 5000-անոց թղթադրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հայտնաբերվել և տեղափոխվել են Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են արարքը: Կրպակի վաճառողուհուց ընդունվել է հաղորդում: Կեղծ թղթադրամ իրացնողները կազմված ...

Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին

Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ դեկտեմբերի 7-ին կվերաօծվի Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցին: Այդ օրերին թեմը կհյուրընկալի բազմաթիվ ուխտավորների, որոնք ներկա կգտնվեն սրբազան տաճարի օծման պատմական իրադարձությանը: Դեկտեմբերի 5-ին կկատարվի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նավակատիքը՝ նորոգության առթիվ կատարվող եկեղեցական արարողություն: «Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ին, նախատեսված է եպիսկոպոսների ներկայությունը եկեղեցում՝ սյունները օծելու, իսկ դեկտեմբերի 7-ին Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կօծվի սուրբ սեղանն ու կմատուցվի Սուրբ պատարագ»,- ...

Կարդալ ավելին »

«Նախադպրոցական երեխային ընդառաջ» համաժողով` Երևանում և Գյումրիում

2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը՝ համատեղ կազմակերպված «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի» ՀԿ-ի, «Ուսուցիչների ուսում­նա­փորձարարական համայնք» հարթակի, Աստեր կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից: Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18, 19 Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան) և հոկտեմբերի 20-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց Տանը: Այս համաժողովը աննախադեպ է իր ծավալով և ընդգրկմամբ՝ ներգրավելով 30-ից ավելի խոսնակներ և 200-ից ավելի ...

Կարդալ ավելին »

Գյումրու նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են ներկա և նախկին փոխքաղաքապետերը

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ կան։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ձերբակալված անձանց թվում են Գյումրիի ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Սանոսյանը։ Հիշեցնենք, որ օրերս Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը։ Վերջինս ձերբակալվել էր ՔԿ-ում քննվող կոռուպցիոն գործի շրջանակներում։

Կարդալ ավելին »

Գյումրիում կասեցվել է «Կարագ սերուցքային․ ավանդական»-ի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում  իրականացվող վերահսկողական գործընթացում նմուշառում են կատարել առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: Փորձարկման արձանագրության համաձայն՝ «Կարագ սերուցքային «Ավանդական»» արտադրատեսակը՝ «ԱՑԽՄ» և «ՄԱՖԱնՄՔ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Տնտեսավարողին հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել օրենսդրությամբ ամրագրված նորմերին, իսկ ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բռնագանձել 17 անշարժ գույք

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն, 4 մլն 496 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, 218 մլն 335 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել ...

Կարդալ ավելին »

Խաղողի փառատոն՝ Գյումրիում

Գյումրիում օգոստոսի 17-ին և 18-ին անցկացվելու է Խաղողի փառատոն (𝐆𝐫𝐚𝐩𝐞 𝐅𝐞𝐬𝐭-2024)։ Փառատոնն անցկացնում  է Գյումրիի համայնքապետարանը՝ SIGMA  ընկերության նախաձեռնությամբ։  «Համագործակցության առաջարկությունը ստացել ենք, բանակցել ենք՝ բովանդակային և ձևաչափային համաձայնության ենք եկել ընկերության հետ՝ հաշվի է առնվել  քաղաքի պահանջարկը»,-նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին պետ Լիլիթ Թովմասյանը՝ տեղեկացնելով, որ օրերի ընտրությունը  կատարվել է հաշվի առնելով Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը։ ...

Կարդալ ավելին »

Քաղաքացու ահազանգի հիման վրա Գյումրիում ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու բողոքի հիման վրա՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Գյումրի քաղաքում գործող «ԿԱՌՈՆԱ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում: Դիտարկման արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝ հայտնաբերվել են անհայտ ծագման հալվա,  ձու և չեչիլ պանիր, առանց արտադրման ամսաթվի կիսաապխտած երշիկ և թթվասեր, որի արտադրման ամսաթվերը եղել են անընթեռնելի: Նշված սննդամթերքի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, ...

Կարդալ ավելին »
ajax-loader