Tag Archives: Գյումրի

«EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը»՝ Գյումրիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Մայ Լիդ Թայմ» մշակութային, երիտասարդական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Գյումրիում մեկնարկել է «EthnoRhythm. ազգային հնչյունների նոր զարկերակը» մշակութային ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, այն ուղղված է հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ ազգային երգարվեստի ճանաչելիության բարձրացմանը՝ Գյումրիի հանրային տարածքներում ժամանակակից գործիքավորմամբ ներկայացնելով ազգային երգերը և ավետիսները։ ...

Կարդալ ավելին »

Գյումրիում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Պարույր Հովակիմյանին պատկանող հացի արտադրամասում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրությունն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – ...

Կարդալ ավելին »

Գյումրիում գետնանցումներ կկառուցենք, վարձակալությամբ կտանք. Վարդան Ղուկասյան

Գյումրի քաղաքում նախատեսվում ենք կառուցել նոր գետնանցումներ, քաղաքի առավել բանուկ հատվածներում, հատկապես հրապարակում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ «Եթե տեսանք, որ ներդրողներ չկան, քաղաքապետարանը ինքն է կառուցելու և հետո վարձակալությամբ այդ տարածքները տալու է քաղաքացիներին, որպեսզի այդտեղից շահույթ ստանա։ Դրանից կշահի քաղաքը, քաղաքային բյուջեն ու ժողովուրդը։ Հրապարակի ...

Կարդալ ավելին »

Գյումրիում բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն

Գյումրիում մայիսի 29-ին բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Նորաբաց կենտրոնը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու համար՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Այն կդառնա հարթակ մասնագիտական զարգացման, հմտությունների ձեռքբերման և աշխատանքային ներառման խթանման համար՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը։ Կենտրոնը գործում է «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում։ Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ...

Կարդալ ավելին »

Գյումրու թանգարանները կմիանան «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

Գյումրիում գործող բոլոր թանգարաններն այս տարի ևս կմիանան Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը՝ ներկայացնելով բազմազան ու յուրահատուկ մշակութային ծրագրեր: Թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների համար մայիսի 17-ին առավոտյան ժամը 11:00-ից մինչև կեսգիշեր, իսկ մայիսի 18-ին կաշխատեն իրենց սովորական ռեժիմով։ «Այդ օրը թանգարանները ողջ օրվա ընթացքում իրենց հյուրերին կընդունեն հետաքրքիր միջոցառումներով։ Կլինեն համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, գրական քննարկումներ, ...

Կարդալ ավելին »

Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով  դարձավ երկրորդ տեղակալ։  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն ...

Կարդալ ավելին »

Գյումրիում շղթայական վթար է տեղի ունեցել՝ մահվան ելքով. վիրավորներից մեկը երեխա է

Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում ապրիլի 29-ին ժամը 10։10-ի սահմանում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի ...

Կարդալ ավելին »

Նոր ռեանիմոբիլներ` Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում

Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։  Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը:  Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական ...

Կարդալ ավելին »

Գյումրիում մարտի 30-ին գործելու է 82 ընտրատեղամաս

Մարտի 30-ին Գյումրիի արտահերթ ընտրությունների անցկացման համար գործելու է 82 ընտրատեղամաս: Այս տարի միայն մեկ տեղամասի հասցե է փոխվել: «Տեղամասերից միայն մեկի՝ 31/18 ընտրատեղամասի հասցեն է փոփոխվել՝ ընտրատեղամասը գտնվում էր Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցում, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ինչի պատճառով  նշված ընտրատեղամասը տեղափոխվելու է Գործարանային փողոց 8/6 հասցե»,- հայտնել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը՝ ...

Կարդալ ավելին »

Երկարատև դադարից հետո Գյումրիում է կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը

Երկարատև դադարից հետո Գյումրի է ժամանել Գյումրիի «Արվեստների ակադեմիայի» հիմնադիր, անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: 1991 թվականի հունիսին Լորիս Ճգնավորյանը մի խումբ ուխտագնացների հետ ոտքով Երևանից քայլեց մինչև Գյումրի, որպեսզի դրամահավաք կազմակերպի և քաղաքում մշակութային Ակադեմիա ստեղծի: Ականատեսները պատմում են, որ քաղաքի մուտքի մոտ, ի նշան հարգանքի, մաեստրոն հանեց կոշիկները և ոտաբոբիկ մտավ ավերված քաղաք: Արվեստների երեք տարբեր բուհեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader