Tag Archives: միջոցառում

«Իսահակյան-150»․ հոբելյանական միջոցառումներ՝ մինչև հոկտեմբերի 30-ը

Գյումրիում մայիսի 17-ին պաշտոնապես ազդարարվել է «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը․ Մտորումների թատրոնը վարպետի տուն-թանգարանում ներկայացրել է «Ալագյազի մանիներ» առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի մոտիվներով: Հոբելյանական միջոցառումներն այսքանով չեն ավարտվում: «Մշակված են տարբեր միջոցառումներ ու նախագծեր, որոնք պետք է իրականացնենք վարպետի ծննդյան 150-ամյակի շրջանակներում։ Այս պահին բոլոր համայնքապատկան կրթական, մշակութային կառույցներն իրենց ստեղծագործական խմբերով ու անհատ կատարողներով պատրաստվում են հոբելյանական մեծ ...

Կարդալ ավելին »

Փրկարար ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է սեպտեմբերին իրականացրած միջոցառումները

Կարևորելով արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը սեպտեմբեր ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում կազմակերպել և անցկացրել է տարբեր թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ և դասախոսություններ: Մասնավորապես՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը հակառակորդի օդային հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ...

Կարդալ ավելին »

Նախարարի տեղակալը մասնակցել է տեխնոլոգիաների փոխանցման թեմայով քննարկմանը

Սեպտեմբերի 17-ին Հայաստանում կայացել է տեխնոլոգիաների փոխանցման թեմայով կլոր սեղան-քննարկումը։ Միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) կողմից` Երևանում ԱՄՆ դեսպանատան համակարգմամբ։ Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գիտելիքահենք, բարձր արտադրողականություն ապահովող տնտեսության զարգացմանը՝ աջակցելով նորարար և մրցունակ ձեռնարկատիրության, ինչպես նաև փոքր և միջին ձեռներեցության զարգացման ...

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացմանը Կորեայում

Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 9-ին մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը:Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները, որոնց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում:

Կարդալ ավելին »

Ռազմական ոստիկանությունը Երևանում իրականացրել է «Կարգազանց-2024» միջոցառումը․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևանում իրականացրել են «Կարգազանց-2024» միջոցառումը։Միջոցառման ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ճանապարհատրանսպորտային ու համազգեստի կրման կանոնների խախտման դեպքեր։ՊՆ ռազմական ոստիկանությունը տեղեկացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:

Կարդալ ավելին »

Գեղարքունիքի դպրոցներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» միջոցառումը

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում և հանրակրթական դպրոցներում կազմակերպվում և անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից՝ միջոցառումն  անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում և բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները։ Ըստ կանոնակարգի՝ ...

Կարդալ ավելին »

Երևանում տեղի կունենան աննախադեպ շատ միջազգային, քաղաքային և սպորտային միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2024թ. ընթացքում միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Ինչպես տեղեկացավ Երևանի քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջից, համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար: Ըստ գրառմանը կից տեսանյութի՝ 2024-ին Երևանում նախատեսվում է անցկացնել տարբեր մարզաձևերի 15 միջազգային մրցումներ։

Կարդալ ավելին »

Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրեց աղետների դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումները։ Մամուլի ասուլիսի ժամանակ նախարարը նշեց, որ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։  «Այն ձևակերպում է Հայաստանի դիմակայուն զարգացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ պետության համակարգային բարեփոխումների օրակարգն ու առաջնահերթությունները։  Ռազմավարական միջոցառումների իրականացումը միտված է հանրապետության դիմակայունության բարձրացմանը, ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են

Հաշվի առնելով ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ մասին տեղեկացրին ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կարդալ ավելին »

Հռոմում կկայանան Սբ Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

 Հռոմի Կաթոլիկ և Հայ եկեղեցիների համատեղ միջոցառումները, նվիրված «Առաքեալ  երկնաւոր  շնորհացն» Սբ Ներսես Շնորհալու մահվան հոբելյանին տեղի կունենան Հռոմում՝ այս տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: Ինչպես տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունից, Քրիստոնեական պատմության մեջ Սբ Ներսես Շնորհալու ունեցած մեծ ավանդի համար Վատիկանի անցկացնելու է մի շարք հիշատակի միջոցառումներ՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը: «Առաքեալ  երկնաւոր  շնորհացն. Սբ. Ներսես Շնորհալու ...

Կարդալ ավելին »
ajax-loader