Tag Archives: պատանդ

ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել վերջին պատանդին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող ԱՄՆ քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է հայրենիք։ Այդ մասին նա գրել է իր Truth Social հարթակում։ «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2023 թվականի հոկտեմբերից պատանդ պահվող Ամերիկայի քաղաքացի Էդան Ալեքսանդրը վերադառնում է տուն՝ իր ընտանիքի մոտ», – գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ դա հնարավոր է դարձել միջնորդների՝ ...

Կարդալ ավելին »

Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի

«Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է Բելուջիստանի նահանգի երկաթուղային գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա Մուհամմադ Քաշիֆը։ «Գնացքում գտնվող ավելի քան 450 ուղևորները դարձել են զինյալների պատանդները»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը: Բացի այդ, ըստ տեղի պաշտոնյաների՝ գնացքավարը վիրավորվել է։ «Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը հայտարարություն է հրապարակել՝ պատասխանատվություն ստանձնելով հարձակման համար ...

Կարդալ ավելին »

ՀԱՄԱՍ-ը հանձնել է պատանդների ցուցակը, որը տեղեկություն է պարունակում գերիների մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին է փոխանցել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ցուցակը, որոնց նախատեսում է ազատ արձակել անկլավում հրադադարի համաձայնագրի առաջին փուլում։ Արմատականների փոխանցած փաստաթուղթը պարունակում է «անհրաժեշտ տեղեկատվություն» պատանդների մասին, նշել են շարժման ներկայացուցիչները։ «Կիրակի երեկոյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն գերիների [պատանդների] ցուցակի վերաբերյալ, որոնք ազատ են արձակվելու Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի ընթացքում»,- նշվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram-ալիքում հրապարակված հայտարարությունում։ Շարժումը չի հստակեցրել, թե քանի անուն կա ցուցակում, եւ թե կոնկրետ ինչ տեղեկություններ են քննարկվում։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է ցուցակն ստանալու լուրը։

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ևս չորս պատանդների մահվան մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հաստատել է ևս չորս պատանդների մահը, որոնք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվել էին 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված գրոհի ընթացքում: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ նրանց մարմինները մինչև այժմ մնում են Գազայի հատվածում: Այդ մասին ԻՊԲ-ն հայտնել է իր Telegram ալիքում: Զոհերը՝ 79-ամյա Հայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը և 51-ամյա Նադավ Պոպլևելը, ...

Կարդալ ավելին »

Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնաժամկետ է տվել պատանդների վերադարձի համար

Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը նախազգուշացրել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մինչև մարտի 10 ազատ չարձակի Գազայում պահվող բոլոր պատանդներին, ապա Ռաֆահ քաղաքում ցամաքային գործողություն կսկսվի։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Իսրայելն առաջին անգամ է հայտարարում, որ իր զորքերը կարող են մտնել Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ, որտեղ ապաստան է գտել շուրջ 1,5 միլիոն պաղեստինցի։ «Աշխարհը պետք է իմանա, ...

Կարդալ ավելին »

Իսրայելը 2-ամսյա հրադադար է առաջարկել ՀԱՄԱՍ-ին պատանդների ազատ արձակման դիմաց

Իսրայելը պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ առաջարկել է գործարք, որի շրջանակներում ռազմական գործողությունները երկու ամսով կդադարեցվեն՝ Գազայում պահվող բոլոր պատանդների դիմաց։ Այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իսրայելցի երկու պաշտոնյաների։ Առաջարկը չի ներառում պատերազմին վերջ դնելու համաձայնագիր, այնուամենայնիվ, ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա Իսրայելի կողմից առաջարկվող ամենաերկար հրադադարն է։ Գազայի հատվածում դեռ ավելի քան 130 ...

Կարդալ ավելին »

«Երեխաներ երեխաների դիմաց»․ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը քննարկում են պատանդների փոխանակման հարցը

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ ​​շարժումն ուսումնասիրում են բանակցությունների ընթացքում առաջարկված պատանդների փոխանակման տարբերակը «երեխաներ երեխաների դիմաց» բանաձևով։ Այդ մասին հաղորդել է Իսրայելի Kan պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Համապատասխան առաջարկը ստացվել է Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ այն նախատեսում է Գազայի հատվածում պահվող իսրայելացի երեխաների ազատում՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցի երեխաների դիմաց։  Kan-ի տվյալներով` բանակցությունները դեռ շարունակվում են,  վերջնական համաձայնություն առայժմ չկա։ ...

Կարդալ ավելին »

Գերիների և պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ՀԿ-ների 3 ներկայացուցիչներ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցիչ։  «ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ...

Կարդալ ավելին »
ajax-loader