Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով: «Հայազգի Գևորգ Հակոբյանն աչքի էր ընկնում գերիշխող բեմական ներկայությամբ: Մենք հավատում էինք, որ Սկարպիան կառավարում էր ամբողջ Հռոմը՝ ամենուր ահ ու սարսափ սփռելով: Միևնույն ժամանակ, Հակոբյանի սպառնալիքները համադրված էին նաև մեղմ ...
Կարդալ ավելին »Tag Archives: օպերային թատրոն
Երևանի օպերային թատրոնի «Դիմակահանդես» բալետը կներկայացվի Փարիզում
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Բացառիկ այս համերգը կկայանա Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ...
Կարդալ ավելին »