Tag Archives: Խոսրովի անտառ

Խոսրովի անտառում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում կրկին արձանագրվել է Նեո ընձառյուծը։ Այդ մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Ընձառյուծներին հնարավոր է տարբերակել նրանց նախշերի շնորհիվ՝ յուրաքանչյուր ընձառյուծի նախշերը եզակի են, ինչպես մարդու մատնահետքերը»,-ասված է հաղորդագրության մեջ»:

Կարդալ ավելին »

Գայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանում

Թաքնված տեսախցիկներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆիքսել են գայլերի։ Տեսանյութը հրապարակվել է արգելոցի ֆեյսբուքյան էջում։ Գայլերի մարմնի երկարությունը 105-160 սմ է, քաշը՝ 32-50 կգ, հազվադեպ մինչև 76 կգ։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով (5-11 գայլ)։ Նրանք կարողանում են վազել 55-60 կմ/ժ արագությամբ և մեկ գիշերվա ընթացքում հաղթահարում են 60-80 կմ տարածք։

Կարդալ ավելին »

Խոսրովի անտառում կայծակից առաջացած հրդեհի հետևանքով ծառ է այրվել

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 28-ին տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով. այրվում է ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։46-ին, մասամբ այրվել է 1 գիհու ծառ:

Կարդալ ավելին »

Խոսրովի անտառի ընձառյուծը՝ ֆոտոթակարդի առաջ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հրապարակել է Կովկասյան ընձառյուծի նոր տեսարգրությունը, որին ուղեկցող գրառման մեջ ասվում է. «Բնության զարդը՝ Կովկասյան ընձառյուծը Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում «կրիտիկական» կարգավիճակով: Ընձառյուծը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այն որպես իմաստության և հզորության խորհրդանիշ հանդիպում է հինավուրց քանդակներում և նկարներում»:

Կարդալ ավելին »

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» արգելոցը փակ կլինի այցելությունների համար

Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը փակ կլինի այցելությունների համար: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 7-ին փակ կլինի: Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝ պետական արգելոցի հարակից տարածքներում ...

Կարդալ ավելին »

Խոսրովի անտառի պահպանությունն ավելի արդյունավետ կդառնա․ հուշագիր FPWC-ի հետ

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) միջև կնքվել է համաձայնության հուշագիր, որի նպատակը բնության պահպանությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Հուշագիրը ստորագրել են ՇՄ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը Խոսրովի անտառ պետական արգելոցում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Հայաստանում ընթանում է Բնության պահպանության միջազգային ...

Կարդալ ավելին »
ajax-loader