Tag Archives: կայուն

Շատ մեծ շանսեր կան, որ ևս 8 տարի գազի գինը կմնա կայուն․ Վարդանյան

«Գազի և էլեկտրաէներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցերի քննարկումներին վերջին 6 տարիների ընթացքում ես եմ մասնակցել, և այդտեղ որևէ քաղաքական ենթատեքստ երբևէ չեմ տեսել»: Այս մասին Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «2019 թվականի հունվարի 1-ին է ՀՀ-ում գազի գինը ֆիքսվել է, և ամեն տարի այդ անհանգստությունները կան, ...

Կարդալ ավելին »

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց

Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:  Շոլցը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի սահմաններին այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմաններին ժամը 14:00-ի դրությամբ հարաբերականորեն կայուն է։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդագրություն է տարածել այդ մասին՝ փաստացի չթաքցնելով ԼՂ տարածքում ռազմական գործողություն իրականացնելու փաստը:

Կարդալ ավելին »

Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Ba3 սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»

2023թ. հունիսի 22-ին «Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի «Ba3» սուվերեն վարկանիշը՝ հեռանկարը փոխելով «բացասական»-ից դեպի «կայուն»: Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունից, վարկանիշի հեռանկարի վերանայման հիմքում ընկած է գործակալության այն գնահատումը, որ Հայաստանի տնտեսական և հարկաբյուջետային հեռանկարները բարելավվել են, իսկ ռիսկերը հավասարակշռված են՝ համեմատած նախորդ վարկանիշի շնորհման (2022թ. մարտ) ժամանակ դեպի ներքև ռիսկերի գերակշռության հետ: Վարկանիշային գործակալության գնահատմամբ՝ ...

Կարդալ ավելին »

Կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է. նախարար

Հայաստանում կարմրուկի հետ կապված իրավիճակն այս պահին կայուն է: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  «Այս պահին կարմրուկի իրավիճակը հանդարտվել է, քանի որ մենք ստուգման ֆիլտրերը խստացրել ենք և լայնածավալ հետազոտական աշխատանք ենք իրականացնում, որ հնարավոր բոլոր դեպքերը հայտնաբերենք: Իրավիճակը կայուն է այս պահին, բայց սա չի նշանակում, որ դրսից  ներթափանցող դեպքեր չեն լինելու, ինչը ...

Կարդալ ավելին »

Կլիմայի փոփոխություն և կայուն զարգացում․ Պոլիտեխնիկում տեղի է ունեցել բնապահպանական քննարկում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կազմակերպել են «Կլիմայի փոփոխությունը և կայուն զարգացումը» թեմայով քննարկում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական կայքը։ Հանդիպումը նպատակ ուներ անդրադառնալ կլիմայի փոփոխության միտումներին և վեր հանել կայուն զարգացման խնդիրները կրթական, նորարարական ինժեներական լուծումների, վերականգնվող և կանաչ էներգիայի, աղետների ռիսկերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի և վաղ ...

Կարդալ ավելին »
ajax-loader