Tag Archives: լիազորություն

Դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարել են

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից՝ հավելելով, որ դատական օրենսգրքով նախատեսված կարգով, Սերգեյ Մարաբյանի լիազորությունները դադարում են նաև Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Կարդալ ավելին »

Համայնքը լինելու է այս ընտանիքների կողքին. քաղաքապետը՝ Նոր Արեշի պայթյունի մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից զոհվածների հարազատներին: Ավինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահեցնելով, որ համայնքը լինելու է այս պայթյունից տուժած ընտանիքների կողքին:«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:Խորին ...

Կարդալ ավելին »

Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա

 Երևանի համայնքային ոստիկանության ստեղծման վերաբերյալ նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար սահմանել մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։ «Մասնավորապես՝ մեր կողմից առաջարկվում է ներդնել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման և հետևանքների ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցն է։ Արտահերթ նիստում ավագանին կքննարկի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի, «Մայր Հայաստան» խմբակցության Գևորգ Ստեփանյանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները ...

Կարդալ ավելին »

ԿԲ-ն նվիրատվության գործարքների իսկությունը ստուգելու լիազորություն կստանա

Նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով,ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն է առաջարկվում սահմանել: «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում: ԱԺ հաղորդագրության համաձայն, իրավակարգավորումների անհրաժեշտությունն այն է, որ նվիրատվության գործարք ...

Կարդալ ավելին »
ajax-loader