ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) սկսում են մայիսյան ջրհեղեղից վնասված կամուրջների վիճակի գնահատում։ ՏՄԵՆ-ից հայտնում են, որ Տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը կգնահատեն Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին հեղեղումների գոտում գտնվող 8 կամուրջների տեխնիկական վիճակը։ ԿԶԵՀ-ը կիրականացնի անհրաժեշտ հետազոտություններ, ներառյալ՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ջրհեղեղ
Կառավարությունն փոխհատուցել է Տավուշում և Լոռիում հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային միջոցների սեփականատերերին
Հանրապետական հանձնաժողովն ամփոփել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցներին պատճառված վնասները։ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցել 31 240000 դրամ թվով 30 տրանսպորտային միջոցի համար, իսկ Լոռու մարզպետի աշխատակազմին 91 139 000 դրամ 161 տրանսպորտային միջոցի համար։ Հեղեղումների պատճառով վնաս կրածներին փոխհատուցում տրամադրելու հարցն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի շարրքում։ Այսպիսով, կառավարությունն առաջարկում է տարածքային ...
Կարդալ ավելին »Պետությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կցուցաբերի Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած տնտեսավարողներին
Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը: Նոր ծրագիրը հաստատվեց կառավարության օգոստոսի 15-ի նիստում: «Նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիներում տուժած տնտեսավարողներին՝ աղետի հետևանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու և տնտեսական գործունեությունը շարունակելու նպատակով: ...
Կարդալ ավելին »Կփոխհատուցվեն ջրհեղեղից փլուզված 16 բնակարանի և 2 բնակելի տան գնման և 263 տան վերանորոգման ծախսերը
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 4-ի նիստում հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «այս կարգի համաձայն փոխհատուցման շահառու են համարվում այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք» «Փոխհատուցման ենթակա վնասների տեսակներն են՝ բազմաբնակարն շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան ...
Կարդալ ավելին »Փաշինյանը շնորհակալություն է հայտնել լիտվացի գործընկերոջը ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված օգնության համար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքները վերացնելու նպատակով տրամադրված աջակցության համար։ Այդ մասին վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին այս դժվարին ժամանակներում ցուցաբերած անսասան աջակցության համար։ Լիտվայի համերաշխությունն իսկապես գնահատելի է։ Մենք միասին կհաղթահարենք այս դժվարությունները և կդառնանք ավելի ուժեղ, քան ...
Կարդալ ավելին »Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռում և Տավուշում ջրհեղեղից տուժածներին
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ մայիսի 29-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ալի Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանին նախագահի, արտգործնախարարի ու մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղելու ...
Կարդալ ավելին »«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պարզում է ջրհեղեղից հասցված վնասի չափը. տարվում են վերականգնողական աշխատանքներ
Լոռու մարզի երկաթուղային գծերը մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Այդ մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, նշելով, որ բացի այդ հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր: ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մայիսի 26-ից անցել է հասցված վնասների չափը պարզելու և ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը կգույքագրի Լոռու և Տավուշի ջրհեղեղի հետևանքով մշակութային, կրթական և մարզական կառույցների հնարավոր վնասները
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ նախարար Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել Լոռու և Տավուշի մարզերի պատմամշակութային հուշարձանների, կրթական, մշակութային ու մարզական կառույցների՝ ջրհեղեղի պատճառած վնասները գույքագրելու վերաբերյալ: «Մասնավորապես՝ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին՝ իրականացնել պատմամշակութային հուշարձանների հնարավոր վնասման հետ կապված մոնիթորինգի աշխատանքներ և ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: ...
Կարդալ ավելին »Հայաստանը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենիային ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար
Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը»,- գրել է Բադալյանը: Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և ...
Կարդալ ավելին »