Հունիսի 9-ի գիշերը Իսրայելի ռազմածովային հրամանատարությունը վերահսկողություն է հաստատել Գազայի ափ ուղևորվող «Մադլին» նավի նկատմամբ, որի տախտակամածին գտնվող 12 ակտիվիստների շարքում էր նաև շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգը: Այդ մասին հաղորդում է Ynet-ը: Իսրայելական ուժերը նավը կուղղորդեն դեպի Աշդոդի նավահանգիստ։ Թունբերգը հայտարարել է, որ Իսրայելի ուժերն «առևանգել են» իրենց։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «Մադլին»-ը վերաուղղորդվել է դեպի Իսրայելի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գազա
Գազայի հատվածում ՄԱԿ-ի պահեստ պաղեստինցիների ներխուժման հետևանքով 4 մարդ է զոհվել
Գազայի հատվածում բազմաթիվ սովի մատնված պաղեստինցիներ ներխուժել են ՄԱԿ-ի պահեստներից մեկը: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի։ Այդ մասին հաղորդում է The Guardian-ը։ Պարբերականը նշում է, որ հազարավոր պաղեստինցիներ ներխուժել են Գազայի հատվածի կենտրոնական շրջանում գտնվող Դեյր ալ-Բալահ քաղաքի պահեստ՝ պոկելով շենքի մետաղյա պատերի որոշ հատվածներ և հուսահատորեն փորձելով սնունդ հայթայթել։ Ըստ տեղի առողջապահական իշխանությունների՝ երկու մարդ զոհվել է ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարվածները 37 մարդու կյանք են խլել, զոհված լրագրողների թիվը հասել է 221-ի
Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա մայիսի 29-ի վաղ առավոտյան Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 37 պաղեստինցի: Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Զոհերի մի մասը, այդ թվում՝ կանայք և երեխաներ, գրանցվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա ալ-Բալադ շրջանում բնակելի տան և մանկապարտեզի թիրախավորման հետևանքով։ Պաղեստինի լրագրողների միությունը հայտարարել է, որ մայիսի 28-ի երեկոյան լրագրող ...
Կարդալ ավելին »Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից մեկ օրում 80 զոհի մասին
Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական շարունակական ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 81 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Մայիսի 27-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերը գրոհել են Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլուս քաղաքը, Արևմտյան ափի հարավում գտնվող Բեյթ Ումմար քաղաքը։ Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիսի արևելյան և հարավային քաղաքներն ու թաղամասերը ենթարկվել են իսրայելական հրետանային ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում 140-ից ավելի մարդու կյանք են խլել
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ Բեյթ Լահիա և Ջաբալիա ճամբարների, ինչպես նաև այլ շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 143 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Միևնույն ժամանակ, բժշկական աղբյուրները հաստատել են, որ մայիսի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 52 մարդ։ Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի խոսնակը ...
Կարդալ ավելին »Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ
Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով կեսգիշերից հետո։ «Նավի վրա անցք կա, և ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարվածներից 24 մարդ է զոհվել․ 2 միլիոն պաղեստինցի մարդասիրական օգնության կարիք ունի
Իսրայելական ուժերը շարունակում են ինտենսիվ ռմբակոծությունների ենթարկել Գազայի հատվածի բնակելի տարբեր թաղամասերն ու տեղահանվածների վրանները։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ ապրիլի 22-ի լուսադեմից անկլավում Իսրայելի օդային հարվածների զոհերի թիվը հասել է 24-ի: Ինտենսիվ օդային և հրետանային ռմբակոծությունների թիրախում է հայտնվել Գազա քաղաքի Շուջաիյա թաղամասը: «Ալ-Քասամ» բրիգադը հայտնել է, որ խմբավորման անդամները Գազա քաղաքի ...
Կարդալ ավելին »Գազայում վերջին չորս օրում զոհվել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 200 երեխա
Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների չորս օրվա ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 591 մարդ, վիրավորվել՝ 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ռոզալիա Պաուլինը հայտնել է, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց և տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր ...
Կարդալ ավելին »Արաբական երկրները հաստատել են Թրամփի՝ Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը․ 53 միլիարդ դոլար
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։ BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։ Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային ...
Կարդալ ավելին »Իսրայելը հարձակվել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակավայրերի վրա
Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազայի մի քանի շրջանների, ինչպես նաև գործողություններ են անցկացրել Հորդանան գետի Արևմտյան ափին։ Պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի կենտրոնում իսրայելական ուժերի կողմից արձակված գնդակից երկու քաղաքացի է զոհվել։ Տեղեկությունների համաձայն՝ իսրայելական բանակը թույլ չի տալիս Ռաֆահի բնակիչներին վերադառնալ իրենց տները Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց վեց ...
Կարդալ ավելին »