Հումանիտար աշխատողների սպանություններն անցյալ տարի մոտ մեկ երրորդով աճել են՝ հասնելով գրեթե 400-ի, ինչը 1997 թվականից ի վեր գրանցված «ամենամահացու տարին» է։ Ինչպես փոխանցում է «Reuters»-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Թոմ Ֆլետչերը՝ հավելելով, որ ՄԱԿ-ի և այլ տվյալների համաձայն՝ Գազայում հակամարտությունը շարունակում է բարձր մակարդակի հասցնել մարդասիրական անձնակազմի մահացության մակարդակը նաև 2025 թվականին։ Նրա ...
Կարդալ ավելին »Tag Archives: Գազա
Գազայում ավելի քան 61 000 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից
Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվածների թիվը 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր գերազանցել է 61 000-ը, տուժել է ավելի քան 150 000 մարդ: Այդ մասին հաղորդել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը գերազանցել է 60 000-ը։ Գերատեսչության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 87 մարդ, վիրավորվել՝ ...
Կարդալ ավելին »Իսրայելը թույլատրել է մարդասիրական օգնությունով լի 300 բեռնատարի մուտքը Գազա
Մարդասիրական օգնության 300-ից ավելի բեռնատարներ հասել են Գազայի հատված։ Այս մասին հայտնել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման վարչությունը (COGAT)։ Ինչպես նշվում է նրա X-ում հրապարակված գրառման մեջ՝ «երեկ 120-ից ավելի բեռնատարներով ժամանած մարդասիրական օգնության բեռները հավաքվել և բաժանվել են [տեղի բնակիչներին՝] ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների կողմից»: Հանրապետության տարածք ժամանած առնվազն 180 բեռնատար սպասում է բեռնաթափման։
Կարդալ ավելին »Գազայում հրադադարի շուրջ բանակցությունը տապալվել է. BBC
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների հերթական փուլը ձախողվել է։ Ajd մասին BBC-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ պաղեստինցի մի պաշտոնյա։ Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Դոհայում՝ երկու տարբեր շենքերում, և տևել են գրեթե 3,5 ժամ։ Կատարի և Եգիպտոսի միջնորդների միջոցով կողմերը հաղորդագրություններ են փոխանակել, սակայն որևէ առաջընթաց չի գրանցվել։ Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն հուլիսի ...
Կարդալ ավելին »Գազայի հատվածում շուրջ 30 պաղեստինցի իսրայելական հարձակումների զոհ է դարձել
Գազայում հուլիսի 4-ի լուսաբացից ի վեր զոհվել է 27 պաղեստինցի, վիրավորվել են տասնյակ մարդիկ։ Իսրայելական հրետանին թիրախավորել է տեղահանվածների համար նախատեսված վրանները Խան Յունիս քաղաքից արևմուտք գտնվող Մաուասի և Գազա քաղաքի Սաբրայի շրջաններում, ինչպես նաև Ռաֆահ քաղաքում։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Հուլիսի 3-ին իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 107 պաղեստինցի, որոնցից 51-ը զոհվել է օգնության բաշխման կենտրոնների ...
Կարդալ ավելին »Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Այդ մասին նա գրել է Truth Social հարթակում։ Առաջարկված համաձայնության ընթացքում, ըստ Թրամփի, աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ՝ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության՝ ՀԱՄԱՍ-ը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի ...
Կարդալ ավելին »Գազայում մեկ օրում իսրայելական հարձակումներից զոհվել է շուրջ 40, վիրավորվել՝ ավելի քան 300 պաղեստինցի
Իսրայեական ուժերը շարունակում են Գազայի հատվածի բնակելի թաղամասերի և օգնության կենտրոնների ռմբակոծությունը, որի հետևանքով, Գազայի առողջապահության նախարարության տեղեկացմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 39 և վիրավորվել 317 մարդ։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Ջենինի ճամբարի լրատվական գրասենյակը հայտնել է, որ իսրայելական ուժերը ճամբարում լիովին ոչնչացրել են 600 տուն և պատճառ հանդիսացել մոտ 22 000 բնակչի հարկադիր տեղահանման: ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարձակումներից 44 պաղեստինցի է զոհվել
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 19-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 44 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Պաղեստինյան WAFA գորխակալության տեղեկացմամբ՝ Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Շատի փախստականների ճամբարի և Խան Յունիսից հարավ-արևմուտք գտնվող օգնության սպասող մարդկանց բազմության ուղղությամբ Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 18 քաղաքացի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Պաղեստինյան Կարմիր ...
Կարդալ ավելին »Գազայում իսրայելական հարձակումներից 30-ից ավելի մարդ է զոհվել
Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հունիսի 18-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով զոհվել է 34 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ 11 մարդ զոհվել է, 70-ից ավելին՝ վիրավորվել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նեթսարիմ օգնության բաշխման կենտրոնի մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրկին հաստատել է, որ «Գազայի ...
Կարդալ ավելին »Գազայի հատվածում կրկին թիրախավորվել են օգնության բաշխման կենտրոնները, կան զոհեր
Գազայի տարբեր շրջաններում հունիսի 9-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից շարունակվող հրետակոծության հետևանքով զոհվել է 23 պաղեստինցի: Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ Զոհերից 8-ը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Բացի այդ, 28 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական օդանավերը թիրախավորել են պաղեստինցիներին ...
Կարդալ ավելին »