Tag Archives: Թումո

Բեռլինի Թումո կենտրոնի կառավարումը կիրականացվի Հայաստանից

Թումո Բեռլինի գործառնական կառավարումը  2025 թվականի մայիսից ամբողջապես կիրականացվի Թումոյի գլխամասից` հատուկ ստեղծված TUMO Deutschland gGmbH կառույցի միջոցով:  Թումո կենտրոնից հայտնում են, որ Թումո Բեռլինը կդառնա առաջին միջազգային Թումո կենտրոնը, որի ղեկավարումը կիրականացվի ոչ թե այլ երկրի գործընկերների հետ համագործակցությամբ, այլ Գերմանիայում գործող կառույցի միջոցով, որն ուղղակիորեն ղեկավարվում է Հայաստանից: Թումո Բեռլինը բացվել է 2020 թվականի հոկտեմբերին։ Այսօր այն դարձել ...

Կարդալ ավելին »

Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը

Պաշտոնապես բացվեց է Թումո Կապանի հիմնական շենքը՝ Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնող կենտրոն-հանգույցը։ Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։  Ինչպես տեղեկանում ենք Թումոյի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև ...

Կարդալ ավելին »

Արմավիրում կստեղծվի Թումո կենտրոն

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Արմավիր համայնքի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նախատեսվում է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքում ստեղծել Թումո կենտրոն։  Հուլիսի 25-ին Կառավարության նիստին ժամանակ նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախարարը նշեց, որ Թումո կենտրոնը հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և ...

Կարդալ ավելին »

Մասիսում կկառուցվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց: «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Մասիս համայնքի ղեկավարի միջև կնքված հուշագրի համաձայն՝ հիմնադրամը պարտավորվել է 3 տարվա ընթացքում ներդնել առնվազն 400 մլն դրամ՝ կենտրոնը կառուցելու համար։ Այն հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող ...

Կարդալ ավելին »
ajax-loader